Լրահոս 24/7
14.04.2026

Օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ

Օտարերկրյա և տեղացի ներդրողները կունենան հավասար իրավունքներ ու ազատություններ

Ներկայումս գործում է օտարերկրյա ներդրումների մասին օրենք, որը 1994 թվականին է ընդունվել և չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք ամբողջական կարգավորում: Ըստ այդմ՝ Կառավարությունը նախագիծ է մշակել՝ փորձ անելով ՀՀ-ում ներդրումների համակարգը բոլորովին նոր մակարդակի բարձրացնել: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ըստ նախարարի՝ ներդրումների մասին օրենք ՀՀ-ում չկա, և առաջին անգամ է այն ներկայացվում, այդ տեսանկյունից խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այն բարեփոխումների կարևոր փուլերից մեկն է:

«Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի ներդրողների ու ներդրումների վրա, մինչդեռ արդեն իսկ պարզ է, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքը տարածվում է միայն օտարերկրյա ներդրումների և ներդրողների վրա, և չի կարգավորում տեղացի ներդրողների հետ կապված հարաբերությունները»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ նախագիծը սահմանում է ՀՀ-ում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները և ներդրողների իրավունքներն ու այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը, ՀՀ-ում ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը:

«Նախագիծը բացառում է խտրականության երաշխիքը երկու հայտնի բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ, ըստ որի՝ օտարերկրյա ներդրողներն ունեն տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, և առավել բարենպաստության ռեժիմը, ըստ որի՝ ՀՀ-ում բոլոր օտարերկրյա ներդրողները համանման հանգամանքներում ունեն հավասար իրավունքներ, այսինքն՝ օտարերկրյա ներդրողն իրավունք ունի ակնկալել ՀՀ-ից այն նույն բարենպաստ վերաբերմունքը, որը ՀՀ-ում կիրառվում է որևէ այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ բացառությունը նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված Մաքսային միության, ԱՏԳ-ի, Տնտեսական միության, միասնական շուկայի, հարկային ռեժիմի կարգավորումների և միջազգային այլ պայմանագրերի մասով:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է