Լրահոս 24/7
17.04.2026

Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում. Կոբախիձե

Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում. Կոբախիձե

Աշխարհում պատերազմներ են, գլոբալ լանդշաֆտը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածությամբ, հակամարտությունները վնասում են ամեն ինչ՝ առևտրային երթուղիները, էներգետիկան, տրանսպորտը և տնտեսական կայունությունը. այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ նման իրավիճակում անհրաժեշտ է գտնել հիմնարար լուծումներ։

«Մենք ցանկանում ենք դառնալ Եվրոմիության լիիրավ անդամ։ Մենք ունենք Հյուսիսային Մակեդոնիայի նման նպատակ, սակայն տեսնում ենք, որ հենց Եվրոմիությունը կանգնած է լուրջ և հիմնարար մարտահրավերների առաջ։ Տարիներ շարունակ Եվրոմիությունն ուներ առանձնահատուկ ուժեղ կողմեր՝ ուժեղ ինքնություն, բարեկեցության բարձր մակարդակ և հզորություն՝ ժողովրդավարության ու իրավունքի գերակայության տեսանկյունից։ Հիմա Եվրոմիությունը մարտահրավերների առաջ է կանգնած այս երեք ուղղություններով էլ։ Դա մեզ շատ է մտահոգում, և մենք հուսով ենք, որ ապագայում իրավիճակը կփոխվի»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ ակնհայտ է, որ բոլոր անորոշություններն ու գլոբալ մարտահրավերները վերաբերում են նաև այս տարածաշրջանին, սակայն, միևնույն ժամանակ, նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասի տարածաշրջանն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում։

«Մենք փորձում ենք առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները։ Տարիներ շարունակ Վրաստանը եղել է հուսալի կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև։ Մենք փորձում ենք հնարավորինս ամրապնդել մեր կապող գործառույթը։ Ներկա պայմաններում, երբ առևտրային երթուղիները կրկին մարտահրավերների են բախվում, մենք կարող ենք մեր գործընկերներին հատուկ ծառայություններ առաջարկել աշխարհի տարբեր անկյուններում։ Վրաստանը հանդիսանում է տրանզիտային հանգույց ապրանքների, ծառայությունների, էներգիայի և թվային տվյալների արդյունավետ տեղաշարժի համար»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է