Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կարող են ավիաչվերթեր իրականացվել նաև Ստամբուլ-Գյումրի և հակառակ ուղղությամբ։
«Ստամբուլ-Երևան չվերթերի մասին պայմանավորվածությունն Էրդողանի հետ ձեռք է բերվել Չինաստանում կայացած հանդիպման ընթացքում»,- ասել է վարչապետը։
Ինչ վերաբերում է Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների զարգացմանը, վարչապետը կարծում է, որ ժամանակն է աշխատանքային օրակարգում ներառել թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ շփումները։













