ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի ճանապարհի կառուցման մանրամասները։
Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84կմ է։ Շինարարությունը կատարվել է 4 փուլով՝ 1. Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ հատված (ֆինանսավորումը՝ ՀՀ կառավարություն, Ասիական զարգացման բանկ), 2. Աշտարակ-Թալին 34կմ հատված (ֆինանսավորումը՝ ՀՀ կառավարություն, Ասիական զարգացման բանկ), 3. Թալին-Լանջիկ 18,7կմ հատված (ֆինանսավորումը՝ ՀՀ կառավարություն, Ասիական զարգացման բանկ), 4. Լանջիկ-Գյումրի 23կմ հատված (ֆինանսավորումը՝ ՀՀ կառավարություն, Եվրոպական ներդրումային բանկ)։













