Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
Արամ Գաբրելյանովը ֆեյսբուքում գրել է, որ Օնիկ Գասպարյանը քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում իրեն ասել է. «Գերասիմովը կհրամայի, զորքերը դուրս կբերեմ»:
Գերասիմովը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետն է, որի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետեր Յուրի Խաչատուրովը եւ Նաջմեդին Սադիգովը 2016 թ. ապրիլի 5-ին «զինադադարի բանավոր համաձայնության» են եկել: Գաբրելյանովի հայաստանաբնակ ադեպտները սենսացիան մի տեսակ «չեն նկատում»: Տեսնես ինչու՞:













