Լրահոս 24/7
20.04.2026

ՀՀ-ն նպաստելու է «3+3» ձևաչափի զարգացմանը. վարչապետ

ՀՀ-ն նպաստելու է «3+3» ձևաչափի զարգացմանը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, շեշտել է, որ տարածաշրջանացման գործնականացման համար կարևորում է «3+3» ձևաչափի հետագա զարգացումը, և ՀՀ-ն նպաստելու է դրան։ Ձևաչափում ՌԴ ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև ՀՀ–ՌԴ հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար։

«ՀՀ-ն որդեգրել է նաև «Տարածաշրջանացում–2» հայեցակարգը՝ նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրները և Հնդկաստանը։ Նախորդող շրջանում այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ էական էր նաև Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այս ուղղությունը նոր ակտիվություն կստանա 2026-2031 թվականների ընթացքում»,- շեշտել է վարչապետը։

Նա հավելել է, որ նախորդող շրջանում Հայաստանը ռազմավարական գործընկերություն, երկխոսություն կամ օրակարգ է հաստատել ԱՄՆ-ի, Վրաստանի, Նիդեռլանդների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, ԵՄ–ի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի հետ։ Միևնույն ժամանակ ՌԴ-ի հետ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ Հայաստանը զարգացնելու է փոխշահավետ ու կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ մինչև վերջերս Հայաստանը չուներ դիվանագիտական հարաբերություններ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ. «Մենք հաստատեցինք դիվանագիտական հարաբերություններ այդ երկրների հետ, և, ըստ այդմ, նախընտրական ծրագրի այս կետն արձանագրում է նախ հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունավետությունը։ Պետք է արձանագրել, որ խաղաղությունը մեծ հաշվով մեկնարկել է հավասարակշռված արտաքին քաղաքականության հայեցակարգը որդեգրելու պահից, երբ մենք այլ դիտանկյունից ենք նայել մեզ, մեր տարածաշրջանին ու աշխարհին, և այդ նոր դիտանկյունը բերել է կոնկրետ արդյունքների»,- նշել է վարչապետը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է