Լրահոս 24/7
20.04.2026

Մենք երբեք չգիտենք, թե որոնք են միջնորդի շահերը. վարչապետ

Մենք երբեք չգիտենք, թե որոնք են միջնորդի շահերը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ ընդգծելով, որ Հայաստանում քաղաքական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ շատ հաճախ իշխող ուժին և կոնկրետ իրեն մեղադրում են ադրբեջանամետ ու թուրքամետ լինելու մեջ։

«Իսկ ի՞նչ է տեղի ունեցել և տեղի ունենում իրականում։ Իրականում տեղի է ունեցել հետևյալը. Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում մենք միշտ գործել ենք երրորդ երկրների միջոցով, այսինքն՝ մեր ասելիքներն ու օրակարգերը 90 և ավելի տոկոսով քննարկել ենք երրորդ երկրների միջոցով։ Եվ ի՞նչ ենք մենք արձանագրել։ Արձանագրել ենք մի շատ պարզ բան, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր։ Երբ դու երրորդ անձի միջոցով ես շփվում որևէ մեկի հետ, երբեք չես կարող համոզված լինել, որ քո ուղերձները երրորդ անձը հասցեատիրոջը ճիշտ է փոխանցում, և նրա ուղերձները փոխանցելիս նույնպես ճշգրիտ է գործում, որովհետև երրորդ անձը կարող է ունենալ իր պատկերացումները, շահերն ու ընկալումները, և մենք երբեք չգիտենք, թե որոնք են դրանք»,– ասել է վարչապետը։

Վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մեկնարկել է այն պահից, երբ Հայաստանի իշխանությունները որդեգրել են հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականության հայեցակարգը։

«Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը ցույց տվեց իր արդյունավետությունը՝ թույլ տալով կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը կորդեգրվի որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը»,– շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Նա կարևորել է տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում՝ թե՛ TRIPP նախագծի կյանքի կոչումը, թե՛ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, որոնք ոչ միայն ավելի կամրապնդեն տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունը, այլև այն կվերածեն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ փոխկապակցվածության կարևոր հանգույցի՝ «Խաղաղության խաչմերուկի»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է