Ադրբեջանական պետական APA-ն հաղորդում է, որ այսօր Ադրբեջանից Հայաստան կարտահանվի դիզելային վառելիքով լի 16 երկաթուղային վագոն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Վառելիքի մատակարարումները Ադրբեջանից Հայաստան սկսվել են 2025 թվականի դեկտեմբերից։ Անցած անգամ Հայաստան էր ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 22 երկաթուղային վագոն։












