ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ մեղադրել է Իրանին ԱՄՆ-ի հետ հրադադարի ռեժիմը բազմիցս խախտելու մեջ։ Նա այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։ Իր խոսքերը հաստատող որևէ փաստ ԱՄՆ առաջնորդը չի ներկայացրել:
Իրանը ևս ավելի վաղ մեղադրել էր ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նախօրեին նշել էր, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և սադրիչ գործողությունները, այդ թվում՝ սպառնալիքներն ու իրանական առևտրային նավերի վրա հարձակումները, լուրջ խոչընդոտ են հանդիսանում դիվանագիտական գործընթացի շարունակման համար:
Իսկ ԱՄՆ իշխանություններն, իրենց հերթին, ավելի վաղ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, ինչպես նաև նեղուցով անցնող մի քանի նավերի վրա կրակելը որակել էին որպես պայմանավորվածությունների խախտում։












