Լրահոս 24/7
21.04.2026

Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը

Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը

Սոցիալական ցանցերում տարածվում են հրապարակումներ, իբրև ամերիկացի լրագրողները հետաքննություն են հրապարակել` բացահայտելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ներգրավված է պետական միջոցների յուրացման մեջ։

Սոցցանցերի էջերՖեյք

Ամերիկացի լրագրողները հրապարակել են հետաքննություն, որը բացահայտում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը հասանելիություն է ստացել ավելի քան 80 միլիոն դոլարի պետական ​​միջոցներին։

«Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, ATLIX ընկերության միջոցով հասանելիություն է ստացել ավելի քան 80 միլիոն դոլարի պետական ​​միջոցներին»,- նշված է տարածվող գրառումների մեջ։ 

Հրապարակումը ի սկզբանե տարածվել էր X հարթակում, ապա ակտիվորեն տարածվել տելեգրամյան ռուսալեզու ալիքներով և վերջին օրերին հասել նաև սոցցանցերի հայկական տիրույթ։

Մինչդեռ «հետաքննությունը» չի հրապարակվել որևէ ամերիկյան լրատվամիջոցի կողմից․ դրա սկզբնաղբյուրը ռուսական հիմնադրամ է, որից հետագայում վերահրապարակում է արել անգլալեզու կայքը։ Նյութը պարունակում է հորինված փաստեր և չհաստատված պնդումներ։ Նախկինում ևս այս հիմնադրամը և նույն անգլալեզու կայքը հրապարակել են Հայաստանի վերաբերյալ կեղծ և մոլորեցնող տեղեկություններ։

Հետաքննության «սկզբնաղբյուրը» 

Թեև սոցիալական ցանցերում տարածվող գրառումներում որպես հոդվածի սկզբնաղբյուր նշվում է vtforeignpolicy[.]com կայքը, սակայն հենց նյութում նշվում է, որ «հետաքննությունը» իրականացրել է https://web.archive.org/save/https://fondfbr.ru/, որը ռուսական կառույց է։ Ժամանակագրորեն նույնպես երևում է, որ նյութը նախ հրապարակվել է հիմնադրամի կայքում, ապա՝ վերահրապարակվել այլ հարթակներում։

Էկրանապատկերը՝ vtforeignpolicy[.]com-ում հրապարակված հոդվածից
Էկրանապատկերը՝ vtforeignpolicy[.]com-ում հրապարակված հոդվածից

Այսպես, «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» ապրիլի 11-ին հրապարակել է երկարաշունչ հոդված, որում ներկայացվում են իբրև փաստեր՝ Փաշինյանի ընտանիքի կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Մարիամ Փաշինյանին անդրադառնալուց առաջ հոդվածում «հիշեցվում» են նաև ընտանիքի այլ անդամների վերաբերյալ նախկինում տարածված կոռուպցիոն պնդումները։ Օրինակ՝ հոդվածում հիշատակվում է Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից «Ժպիտների քաղաք» հիմնադրամից իբրև 3,4 միլիոն դոլարի յուրացման մասին պնդումը, որը #CivilNetCheck-ի նախորդ հետաքննությամբ հերքվել էր՝ պարզելով, որ այն տարածվել էր կեղծ կայքի միջոցով և որևէ փաստական հիմք չունի։

Տես՝ 3,4 մլն դոլարի հորինված հափշտակումը․ ՀՀ իշխանությունները՝ նոր տեղեկատվական գրոհի տակ

Մարիամ Փաշինյանի ընկերությունը ներգրավվա՞ծ է պետական գնումներում

Մարիամ Փաշինյանն իսկապես ներգրավված է «Աթլիքս» ընկերությունում։ 2025-ի սեպտեմբերին հիմնադրված ընկերության 50 տոկոս բաժնետերն է ու գործադիր ղեկավարը։ Մյուս 50 տոկոսը պատկանում է Դիանա Արզումանյանին։ Վերջինս ներգրավված է նաև «Օրիոն Վորլդվայդ Իննովեյշնս» ՍՊԸ-ում, որը զբաղվում է ստարտափների վերաբերյալ խորհրդատվությամբ։ Ի դեպ, «Աթլիքս» ընկերությունը գրանցված է նույն հասցեում, ինչ «Օրիոն Վորլդվայդ Իննովեյշնս»-ը։ 

Հոդվածում պնդվում է, թե «Աթլիքս»-ը ստեղծումից կարճ ժամանակ անց ներգրավվել է պետական ծրագրերում և գնումներում՝ մասնավորապես կրթության, բարձր տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում։ Ըստ նույն հրապարակման՝ ընկերությունը մասնակցել է պետական գնումների գործընթացներին և ստացել է պայմանագրեր՝ «խորհրդատվական ծառայությունների», տեխնիկական ստուգումների և թվայնացման ծրագրերի շրջանակում։

Մինչդեռ, Հայաստանում պետական և համայնքային գնումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է gnumner.am և armeps.am հարթակներում, որտեղ հրապարակվում են ինչպես մրցույթներում հաղթած, այնպես էլ հայտ ներկայացրած ընկերությունների տվյալները։

Այդ հարթակներում «Աթլիքս» ընկերության անունը չի հայտնաբերվել՝ ոչ որպես հայտ ներկայացրած, ոչ էլ որպես հաղթող ընկերություն՝ ոչ վերը նշված պետական կառույցների, ոչ էլ այլ գնումների շրջանակում։

Էկրանապատկերը՝ gnumner.am-ից
Էկրանապատկերը՝ gnumner.am-ից

#CivilnetCheck-ը կապ հաստատեց Դիանա Արզումանյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ «Աթլիքս» ընկերությունը որևէ պետական գնման կամ ծրագրի չի մասնակցել։ Ըստ Արզումանյանի՝ ընկերությունը ստեղծումից ի վեր որևէ գործունեություն չի իրականացրել։ 

Հոդվածում «Աթլիքս» ընկերությունը կապվում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանի հետ՝ պնդելով, թե այն օգտագործվել է գունավոր և թանկարժեք մետաղների արտահանման, ինչպես նաև զենքի մատակարարումների համար։ Նույն հատվածում նշվում է, թե ֆինանսական փոխանցումները իբրև իրականացվել են Կիպրոսում գրանցված PASALBA LTD ընկերության միջոցով, որը կապված է Սամվել Ալեքսանյանի հետ։ Մինչդեռ, բաց աղբյուրների համաձայն՝ Կիպրոսում գրանցված PASALBA LTD ընկերությունը կապված է եղել ռուսաստանյան «Ռուստ Ռուսաստան» ԲԲԸ-ի հետ, որի իրական շահառուն Ռուստամ Տարիկոն է, և որևէ կապ Սամվել Ալեքսանյանի կամ «Աթլիքս» ընկերության հետ չի հաստատվում։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ապրիլի 21-ին անդրադառնալով հրապարակմանը, հայտնել է, որ նշված տեղեկատվությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ. «Սա հերթական ապատեղեկատվական արշավն է՝ երկրի վարչապետի  և նրա ընտանիքի անդամների դեմ»։ 

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

Լրահոս
Հայաստանով տարանցումը պետք է իրականացվի ԵԱՏՄ նորմերին համապատասխան. Գալուզինը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
21:26
Հայաստանով տարանցումը պետք է իրականացվի ԵԱՏՄ նորմերին համապատասխան. Գալուզինը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
21:23
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
17:02
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՍԴ դատավորը իր հարցադրման մեջ պնդեց, որ ՌԴ նախագահն ու այլ պաշտոնյաներ հակաքարոզչություն են արել ՀՀ իշխանության դեմ
16:37
ՍԴ դատավորը իր հարցադրման մեջ պնդեց, որ ՌԴ նախագահն ու այլ պաշտոնյաներ հակաքարոզչություն են արել ՀՀ իշխանության դեմ
Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի
16:22
Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
16:10
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
Անընդունելի է․ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ-ին միանալու իր մտադրությունը՝ օգտվելով ԵԱՏՄ առավելություններից
15:40
Անընդունելի է․ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ-ին միանալու իր մտադրությունը՝ օգտվելով ԵԱՏՄ առավելություններից
Լուկաշենկոն Սի Ցզինպինին խնդրել է ազդել Պուտինի վրա՝ դադարեցնելու պատերազմի մեջ Բելառուսին ներքաշելու պահանջը
15:21
Լուկաշենկոն Սի Ցզինպինին խնդրել է ազդել Պուտինի վրա՝ դադարեցնելու պատերազմի մեջ Բելառուսին ներքաշելու պահանջը
Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
14:59
Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Վառելիքային ճգնաժամ՝ Ռուսաստանում
14:12
Վառելիքային ճգնաժամ՝ Ռուսաստանում
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
13:46
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
13:25
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները
13:03
Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները
Հայաստանը ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է․ Գերմանիայի ԱԳ նախարար
12:50
Հայաստանը ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է․ Գերմանիայի ԱԳ նախարար
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
12:40
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները