Լրահոս 24/7
23.04.2026

Հակադարձում․ ինչո՞ւ Միքայել Մելքումյանի հաշվարկները չեն կարող արտացոլել հայ միգրանտների փոխանցումների ծավալը

Հակադարձում․ ինչո՞ւ Միքայել Մելքումյանի հաշվարկները չեն կարող արտացոլել հայ միգրանտների փոխանցումների ծավալը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, հակադարձելով «Փաստերի ստուգման հարթակի»՝ «Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․»․ Գագիկ Ծառուկյանի այս պնդումը սխալ է» հոդվածին, ԲՀԿ-ին պատկանող լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է․ 

««Փաստերի ստուգման հարթակը» կոպտագույն սխալ է թույլ տվել, ինչ-որ  թիվ մի աղբյուրից վերցնել ու ասել՝ այս թիվը այսքան է, դա իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ…»։

Կարդացեք նաև՝ «Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․»․ Գագիկ Ծառուկյանի այս պնդումը սխալ է

Զերծ մնալով տնտեսագետի որակումներին պատասխանելուց՝ արձանագրենք, որ FIP.am-ը վերցրել և վերլուծել է ոչ թե «ինչ-որ թիվ մի աղբյուրից», այլ համադրել է տարբեր ցուցանիշներ՝ ոլորտի ֆինանսական հոսքերը ներկայացնելու լիազորություն ունեցող կառույցի՝ Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական վիճակագրությունից։ 

Հետաքրքիր է, որ «ինչ-որ թիվ մի աղբյուրից» վերցնելու համար լրատվամիջոցին մեղադրող տնտեսագետը ԿԲ նույն վիճակագրությունից առանձնացրել է միայն մեկ ցուցանիշ՝ առանց այն համադրելու այլ տվյալների հետ։

«Կենտրոնական բանկի կայքից թիվ է, որը 3․8 մլրդ դոլար է 2025 թվականին, երբ որ Ռուսաստանից փոխանցումներ են եղել Հայաստան»,- ասում է Մ․ Մելքումյանը՝ ցույց տալով իր բջջային հեռախոսի էկրանը։

Սա, ինչպես արդեն նշել ենք, միակ պաշտոնական վիճակագրական ցուցանիշն է, որը մեջբերում է տնտեսագետը։

Ելակետ վերցնելով տարեկան 3․8 մլրդ դոլարը՝ Մ․ Մելքումյանը այն բաժանել է 12 ամիսների և եզրահանգել՝ «ստացվում է ամսական ավելի քան 300 մլն դոլար»։

Հաջորդ քայլով տնտեսագետը բաժանել է այդ գումարը երկու մասի և պնդել, որ դրա մի մասը գալիս է բանկային փոխանցումներով, իսկ մի զգալի հատված՝ կանխիկ։

«Այսինքն՝ մարդիկ իրենց հետ բերում են»,- պարզաբանում է նա։

Սակայն այս պնդման մեջ տնտեսագետը չի հստակեցնում՝ խոսքը հենց հայ միգրանտների մասի՞ն է, թե՞ ընդհանուր հոսքերի՝ հարցը թողնելով բաց։

Ի՞նչն է խնդրահարույց այս հաշվարկի մեջ

Անդրադառնանք Մ․ Մելքումյանի օգտագործած ելակետային թվին՝ հասկանալու համար, թե որքանով է այն վերաբերելի միգրանտների ուղարկած գումարներին։

Այո՛, ԿԲ տվյալներով՝ 2025 թվականին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3․8 մլրդ դոլար։

Սակայն այստեղ կա երկու կարևոր հանգամանք։

1․ Իր հաշվարկի հիմքում դնելով ՌԴ-ից ՀՀ փոխանցված ընդհանուր ներհոսքի չափը (3․8 մլրդ)՝ առանց դրանից հանելու արտահոսքը` զուտ ներհոսքը ստանալու համար, ինչպես նաև առանց դիտարկելու ոչ առևտրային փոխանցումների ներհոսքը, արտահոսքն ու զուտ ներհոսքը, տնտեսագետն ինքն է թյուրիմացության մեջ գցում ընթերցողին կամ ունկնդիրներին։

                ՌԴ-ից ՀՀ տարեկան փոխանցումների ծավալը՝                           ԱՄՆ դոլարով (2015-2025թթ․)
ՏարիԸնդհանուր ներհոսքԸնդհանուր արտահոսքԸնդհանուր Զուտ ներհոսքՈՐԻՑոչ առևտրայիններհոսքՈչ առևտրային արտահոսքոչ առևտրային Զուտ ներհոսք
20151 մլրդ286 մլն 722 մլն 923 մլն 208 մլն714 մլն
2016896 մլն333 մլն563 մլն 844 մլն 205 մլն639 մլն
20171 մլրդ376 մլն 688 մլն 982 մլն201 մլն 781 մլն
20181 մլրդ471 մլն577 մլն 936 մլն190 մլն745 մլն
20191 մլրդ425 մլն 629 մլն910 մլն183 մլն727 մլն
2020824 մլն459 մլն364 մլն673 մլն192 մլն 481 մլն
2021865 մլն401 մլն463 մլն 740 մլն 209 մլն531 մլն
20223․6 մլրդ452 մլն3․1 մլրդ1․3 մլրդ190 մլն 1․2 մլրդ
20233․9 մլրդ641 մլն3․3 մլրդ737մլն168 մլն568 մլն
20243․8 մլրդ688 մլն3․1 մլրդ418 մն147 մլն 270 մլն
20253․8 մլրդ749 մլն3․1 մլրդ568 մլն153 մլն415 մլն

Այնինչ, ըստ Կենտրոնական բանկի՝ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող դրամական միջոցների մասին խոսելիս պետք է հիմք ընդունել «ոչ առևտրային ներհոսք» տողում ներկայացված տվյալները։

Այդպես էլ հենց վարվել է FIP.am-ը՝ ներկայացնելով Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքի ցուցանիշները ինչպես ընդհանուր, այնպես էլ ոչ առևտրային փոխանցումների համատեքստում (զուտ ներհոսքը հավասար է երկիր մտած ընդհանուր ներհոսքի և երկրից դուրս եկած արտահոսքի տարբերությանը)։

2․ 2022 թ․-ից հետո բանկային փոխանցումների աճը պայմանավորող գործոնները

ԿԲ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՌԴ-ից Հայաստան ընդհանուր փոխանցումների կտրուկ աճը սկսվել է 2022 թվականից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Տնտեսագետը, սակայն, մատնանշելով 2025-ին գրանցված 3․8 մլրդ ընդհանուր փոխանցումների չափը, չի բացում այն համատեքստը, որ փոխանցումները շեշտակի աճել են ռուս-ուկրաինական պատերազմից հետո։

Այնինչ, 2022-ից հետո ցուցանիշների կտրուկ աճը մեծապես կապվում է  ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի, ռելոկանտների և կապիտալի ներհոսքերի  հետ։

Այն, որ աճը պայմանավորված է հենց այս գործոններով, նշվել է նաև հանրային քննարկումներում։

Դեռ 2022 թվականի մայիսին ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշել էր, որ չնայած ԿԲ-ի՝ 2022 թ․-ին ՌԴ-ից դրամական փոխանցումների շուրջ 50 տոկոս նվազման մասին կանխատեսմանը, դրամական փոխանցումների ընդհանուր ծավալն աճել է։

«Գումարային իմաստով աճ կա 2021 թվականի համեմատ, բայց կոնկրետ սեզոնային աշխատողների մասով նվազում կա»,— շեշտել էր Հ․ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ աճը պայմանավորված է «միջազգային այցելուների» փոխանցումներով, սակայն թե ինչ զարգացումներ կունենա այդ աճը, «մեծ հարց է»։

Հիմք ընդունելով տարեկան 120․000-130.000 միգրանտի ցուցանիշը՝ Մ․ Մելքումյանը այն բազմապատկել է 1250 դոլարով՝ դա համարելով ՌԴ-ում հայ միգրանտի միջին աշխատավարձի չափը։ Արդյունքում, ըստ նրա հաշվարկի, հայ միգրանտների ամսական եկամուտը կազմել է  150-160 մլն դոլար։ 

«Հնարավոր է դրա մի մասը բանկային փոխանցումներով գա, մի մասը կանխիկ եղանակով մարդիկ բերեն»,- նշել է տնտեսագետը։

Մի կողմ թողնելով միգրանտների աշխատավարձի հաշվարկման հիմնավոր լինել-չլինելու հանգամանքը՝ նշենք, որ տնտեսագետի կողմից ներկայացված միգրանտների թվաքանակն առնվազն վիճելի է։ Նախորդ տարիներին, ըստ միգրացիոն հարցերով փորձագետ, Տաթևիկ Բեժանյանի, աշխատանքային միգրանտների թիվը տատանվել է 95․000-100․000-ի սահմանում, իսկ ներկայումս այդ ցուցանիշը 70․000-ից փոքր է։

Այսպիսով, թեև տնտեսագետի պնդումը՝ ՌԴ-ից ՀՀ տարեկան ընդհանուր փոխանցումների մասով, ճիշտ է (3.8 մլրդ ընդհանուր ներհոսք), սակայն, այն չի կարող արտացոլելհայ միգրանտների կողմից ուղարկվող գումարների իրական ծավալը։

Քանի որ՝

  • ըստ ԿԲ-ի՝ աշխատանքային միգրանտների փոխանցումները հիմնականում արտացոլված են «ոչ առևտրային փոխանցումներ» տողով,
  • տնտեսագետի հաշվարկած՝ միգրանտների աշխատավարձերի չափի, փոխանցումով և կանխիկ բերվող գումարների վերաբերյալ պնդումները չափելի չեն,
  • տնտեսագետի ներկայացրած՝ ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների թիվը, առնվազն վերջին տարիների կտրվածքով, վիճելի է։

Այդուհանդերձ, մեր ներկայացրած վիճակագրական տվյալները վերաբերում են բացառապես դրամական փոխանցումներին և չեն ներառում հայ միգրանտների կողմից բերվող կանխիկ գումարները, որոնք կարող էին մեծացնել ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների դրամական հոսքերի ընդհանուր ծավալը։ Դրանք, սակայն, որպես վիճակագրական անփոփ տվյալներ հանրային բաց աղբյուրներում հասանելի չեն։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է