Լրահոս 24/7
26.04.2026

Զգում եմ այն պարտավորությունը, որ մենք զիջելու տեղ չունենք, միակ գնալու տեղը հաղթանակն է. Նարեկ Կարապետյան

Զգում եմ այն պարտավորությունը, որ մենք զիջելու տեղ չունենք, միակ գնալու տեղը հաղթանակն է. Նարեկ Կարապետյան

«Այսօր Չարենցավանի երբեմնի արդյունաբերական հիմքից մնացել են մի քանի հիմնարկներ, որի համար շնորհակալ ենք այդ հիմնարկների կազմակերպիչներից, բայց հիմնական փառքը վերացել է, բոլոր գործարանները փակվել են, ինչ կա-չկա հանվել են այնտեղից»,-Չարենցավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով.

«Երբ մենք մի երկրի մասին լավ բան ենք ուզում ասել, ասում ենք՝ ուժեղ տնտեսություն ունի, հարուստ երկիր է, բան է կարողանում արտադրել։ Չարենցավանն այն քաղաքն է եղել, որը միշտ կարողացել է բան արտադրի, աշխարհին կարողացել է բան տալ, ստեղծվել է աշխատանքի վրա»։

Նաչեկ Կարապետյանը հայտնեց որ Հայաստանը տարեկան 60 մլն դոլարի, 15 հազար տոննա ցինկապատ ապրանք է ներմուծում, բայց տարեկան 20 մլն դոլարի չմշակված ցինկ է արտահանում։

«Ցինկն արտահանում ենք, վերամշակում են ՝ 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում։Ինչն է խնդիրը, որ այստեղ չենք անում այս ամենը, մի բան՝ առաջնորդը, որը կազմակերպի այն և հարյուրավոր, հազարավոր աշխատատաեղեր ստեղծի։ Այսպես ենք ստեղծելու աշխատատեղերը, չենք ներմուծելու այլ արտադրելու ենք»,-հայտարարեց Կարապետյանը։

Նա ասաց որ Սամվել կարապետյանի օրոք Հայաստանում մարդկային բարքերըը լինելու է մարդասիրությունը, փոքր զանձանքի համար չպետք է մարդուն խիստ պատժեն, ինչպես այսօրվա իշխանությունն է անում։

Կարապետյանը նաև նկատեց որ Սամվել Կարապետյանը աշխարհի բոլոր անկյուններում իր ծննդավայր Տաշիրի անունով ընկերություններ է հիմնել, որոնցում աշխատում են հայերը և հարցրեց, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը՝ որ նրան անվանում է «Կալուգացի Սամվել»։

Չարենցավանում կազմակերպած երթից հետո՝ Նարեկ Կարապետյանն ասաց.

«Մենք տեսանք մարդկանց վերաբերմունքը դեպի փոփոխություն, Եկեք բոլորովս բերենք այդ փոփոխոթւյունը, բերենք մեր երկրին ուժեղ ապագա; Մենք հիմա գնում ենք Հրազդան, որ փոփոխության քամին այնտեղ էլ բարձրացնենք;

Տեսնելով մարդկանց վերաբերմունքը, բոլորի էմոցիաները՝ զգում եմ այն պարտավորությունը, որ մենք զիջելու տեղ չունենք, միակ գնալու տեղը հաղթանակն է»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է