Լրահոս 24/7
27.04.2026

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրենյանց

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրենյանց

«Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտել է» Երևանում Թուրքիայի դրոշի այրումը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մասնակիցներին և պնդելով, որ նման գործողությունները չեն կարող արդարացվել խոսքի ազատությամբ։ Դրոշի այրումն, անշուշտ, չի կարելի համարել քաղաքական մշակույթի ընդունելի դրսևորում։ Սակայն Բաքվի արձագանքի հիմքում, իհարկե, արժեքային բաղադրիչը չէ»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա ընդգծում է՝ նախ, ակնհայտ է ընտրողական մոտեցումը։ Ադրբեջանը շտապում է դատապարտել մասնավոր անձանց գործողությունը այլ երկրի մայրաքաղաքում, այն դեպքում, երբ պետական մակարդակով վանդալիզմի ակտ է իրականացնում՝ ոչնչացնելով Ստեփանակերտի Մայր տաճարը:

«Երկրորդ, Բաքուն արձագանքում է ոչ թե իր, այլ Թուրքիայի պետական խորհրդանիշի այրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել Հայաստանի ներքին օրակարգի վրա՝ ձևավորելով «թույլատրելիի սահմանները»։

Սա, ըստ էության, Բաքվի քաղաքական ուղերձն է՝ ուղղված ինչպես հանրությանը, այնպես էլ պետական ինստիտուտներին՝ փորձելով ազդել Հայաստանի ներքին հարաբերությունների և որոշումների վրա։
Ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրությունը փոխելու պահանջը:

Բաքվի այս արձագանքը կապված չէ միայն դրոշի այրման հետ։ Այն մաս է կազմում ավելի լայն ռազմավարության՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու, նրա ներքին օրակարգը ձևավորելու և «հաղթողի» դիրքից թելադրելու, թե ինչ է «թույլատրելի»»,-գրում է քաղաքագետը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է