Լրահոս 24/7
28.04.2026

Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում

Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում

Մայիսի 4-ին Երևանը կդառնա եվրոպական մայրցամաքի քաղաքական էպիկենտրոնը։ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը Հայաստանի մայրաքաղաքում կհամախմբի 48 պետությունների առաջնորդների՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրի ներքո։

Առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի նիստին որպես հյուր կմասնակցի ոչ եվրոպական երկիր՝ Կանադան՝ ի դեմս վարչապետ Մարկ Քարնիի։

EPC գագաթնաժողովին անմիջապես հաջորդելու է պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը (մայիսի 4-5)։ Միջոցառումը կգլխավորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

Աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերի փուլում առաջնորդների քննարկման կիզակետում կլինեն երեք հիմնասյուներ.

Ժողովրդավարական դիմակայունություն. ինստիտուտների ամրապնդումը փոփոխվող աշխարհում։
Կապուղիների զարգացում (Connectivity). տրանսպորտային և թվային ենթակառուցվածքների ընդլայնում։
Էներգետիկ և տնտեսական անվտանգություն. Եվրոպայի կախվածության նվազեցում և տնտեսական կայունության ապահովում։
Իրադարձությունների ժամանակացույցը (մայիսի 4).

09:00 – Հյուրերի ժամանում և «կարմիր գորգ»։
10:45 – Բացման արարողություն և ավանդական «ընտանեկան լուսանկար»։
11:30 – Լիագումար նիստի մեկնարկ։
12:45 – 16:00 – Ամենաակտիվ փուլ. կլոր սեղաններ, ինչպես նաև առանցքային երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, որտեղ սովորաբար կայացվում են կուլիսային կարևոր որոշումներ։
16:30 – Ամփոփիչ հայտարարություններ մամուլի համար։
Բացի ԵՄ 27 անդամներից, Երևան կժամանեն առաջնորդներ Միացյալ Թագավորությունից, Թուրքիայից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Վրաստանից և Բալկանյան երկրներից։ Հրավիրյալների ցանկում է նաև Ադրբեջանը։

Նշենք, որ երևանյան հանդիպումից հետո Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանգրվանը կլինի Իռլանդիան (2026 թ. նոյեմբեր)։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է