Լրահոս 24/7
28.04.2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել քննարկումը կազմակերպելու համար։ Վարչապետն ընդգծել է նման քննարկումների կարևորությունը՝ գիտության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության հետագա քաղաքականությունների մշակման գործում։ «Կարծում եմ՝ ծրագրերի շուրջ քննարկումներ ունենալը, դրանք իրականացնելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որովհետև ոլորտի ընթացիկ վիճակի զարգացումների և պատկերացումների մասին պետք է լինի մտքերի պարբերական փոխանակություն», -ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա կնպաստի նաև այդ մտքերի հղկմանը։

Երկրի ղեկավարը նշել է՝ 2017 թվականի համեմատ 2025 թվականին արդեն արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումն ավելացել է շուրջ 2,8 անգամ՝ 185 տոկոսով, գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել, ընդհուպ՝ մինչև 300 տոկոս։ «Առաջինը մեր մտածողությունը և լեզվամտածողությունը պետք է փոխվի և այս առումով նաև պիտի խոստովանեմ, որ ելույթներում իմ ականջը ծակում է, երբ ասվում է, որ Կառավարությունն աջակցում է գիտությանը։ Այստեղ մի տեսակ տարածություն է ստեղծվում Կառավարության և գիտության միջև: Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է: Այսինքն՝ մենք չենք տեսնում, որ այստեղ կա պետություն, Կառավարություն և ինչ-որ մի հեռավորության վրա գոյություն ունի գիտություն, որին մենք պետք է աջակցենք: Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, և դա ունի շատ կոնկրետ և շոշափելի պատճառ:

Մենք չենք պատկերացնում պետության զարգացումն առանց գիտության զարգացման: Եվ մյուս կողմից՝ մենք չենք պատկերացնում գիտության զարգացումն առանց կրթության զարգացման։ Բայց նաև ուզում եմ ասել, որ պետության զարգացում ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք տնտեսության զարգացում»,- շեշտել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ գիտությունը և գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ և ներկայություն պետք է ունենան։ Վարչապետի դիտարկմամբ՝ գիտությունը տնտեսություն է, որովհետև գիտության կառավարումը, գիտությանը տրվող միջոցների ճիշտ կառավարումը և գիտությունը՝ որպես տնտեսություն ընկալելը, շատ կարևոր գործիք է, որը լուծում է բազմաթիվ խնդիրներ։ Գիտության զարգացումը Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլև այն ավելի զարգացնելու, ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու տրամաբանության համատեքստում։

Վարչապետի խոսքով՝ մեր մեծագույն խնդիրներից մեկը բոլոր տեղայնացված ոլորտներն առնվազն կամրջելն է և հասկանալ, որ գործ ունենք շրջափուլի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի առանձին վերցրած թաղ, գոյություն չունի առանձին վերցրած գյուղ, ինչպես նաև առանձին ոլորտ. «Մենք չենք պատկերացնում առանձին վերցրած գիտության ոլորտ, էլ չեմ ասում՝ գիտության մեջ առանձին ոլորտներ։ Եվ շատ կարևոր է, որ մենք մեր ոլորտները, մեր երկիրը համախմբենք մեկ նպատակի շուրջ։ Եվ այդ նպատակը Հայաստանի Հանրապետությունն է, մեր պետության զարգացումը։ Բայց պետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, կիսվելու մեր պատկերացումներով, մի կողմից և ՛ նպատակ է, և՛ միջոց։ Նպատակ է, հենց իր գոյության փաստով, միջոց է, որովհետև պետությունը միակ գործիքն է, որը մեզ համար կապահովի լավագույն պայմաններ՝ մեր ինքնությունը պահպանելու, զարգացնելու, մեր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու համար»։

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, և սա շատ կարևոր և առանցքային գործոն է, բայց մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը պետք է սիրի իր քաղաքացուն՝ բոլոր մասնագիտությունների, այդ թվում՝ գիտական գործունեությամբ զբաղվող։ Եվ այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք, մեր սիրո արտահայտությունն է, Հայաստանի Հանրապետության սիրո արտահայտությունն է գիտությամբ զբաղվող բոլոր մարդկանց նկատմամբ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է