ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Թեհրանը չի կարողանում համաձայնության գալ միջուկային համաձայնագրի շուրջ։
«Իրանը չի կարողանում կողմնորոշվել։ Նրանք չգիտեն, թե ինչպես կնքել ոչ միջուկային համաձայնագիր։ Լավ կլինի՝ հնարավորինս շուտ խելքի գան»,- գրել է նա Truth Social-ում։
Գրառումն ուղեկցվել է նկարով, որում Թրամփը պատկերված է ռազմական գործողությունների ֆոնին՝ “No more Mr. Nice Guy!”(այլևս լավ տղա չի լինի) մակագրությամբ:













