Լրահոս 24/7
29.04.2026

«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան

«Ժողովրդավարության բաստիոն» կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի. Արման Աբովյան

«Սա հակաեվրոպական ակցիա չէ, մենք երբեք նեգատիվ հայացքով չենք նայել մեր եվրոպացի գործընկերներին, բայց նրանք պետք է հասկանան թե ուր են գալիս»,- Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց ասաց Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանը։

ԵՄ քաղաքական միավորումների անդամ ՀՀ 6 կուսակցություն միասնական նամակ էին հանձնում Եվրամիության ներկայացուցչությանը՝ ԵՄ քաղաքական համայնքի կոնֆերանսին ընդառաջ բարձրաձայնելով Հայաստանում ժողովրդավարության ոտնահարման բազմաթիվ դեպքերի և Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։

«Ժողովրդավարության բաստիոն կոչված Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի»,-Հայաստանի իրավիճակը ներկայացրեց Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ եվրոպացի լիդերները պետք է շատ հստակ հասկանան, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան ժողովրդավարության հետ և այն տեսլականի առումով, որը Աշխարհի և Եվրոպայի համար առաջընթացի ցուցանիշ է։

Ըստ Աբովյանի, բոլորին է հայտնի, թե Հայաստանում ինչ բռնաճնշումներ են իրականացվում, ինպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքական հայացքների, սոցցանցերում գրառման կամ ինչ-որ գրառմանը հավանություն տալու համար մարդկանց աշխատանքից հեռացնում են։

«Այս ամենը պետք է հասցվի մեր եվրոպացի գործընկերներին, մի շատ պարզ պատճառով, իրենք տիրապետում են այդ ինֆորմացիային, բայց իրենք նաև պետք է իմանան, որ ՀՀ-ի քաղաքացիները հաշտ չեն այն իրավիճակի հետ, որը ձևավորվել է այսօր Հայաստանում»,-ասաց ԲՀԿ անդամը։

Նա նաև նկատեց, որ ՀՀ գործող իշխանությունները դադարում են պաշտպանել հայկական շահերը և ամբողջովին տեղավորվում են ադրբեջանական հակահայ քաղաքականության մեջ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է