Լրահոս 24/7
29.04.2026

Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան

Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան

«Ես երբևէ չեմ հիշում, որ քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ունեցող այսքան կուսակցություններ, որոնք նույնիսկ Հայաստանի ներսում դժվարությամբ են իրար հետ լեզու գտել,  միավորվեն հանուն այն արժեքների, որոնց հավատարիմ են, հանուն քաղաքացիների, որոնց իրավունքները ոտնահարվում են և հանուն Հայրենիքի, որն այսօր աշխարհաքաղաքական սակարկման առարկա է դարձել»,-Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 Նա նշեց, որ հայկական 6 կուսակցությունների՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության, Սոցիալիստների և Դեմիկրատների անդամ ՀՅԴ-ի, Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ի, ինչպես նաև Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցության համատեղ նամակ է հանձնվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վասիլիս Մարագոսին։

«Այդ նամակում մենք օգտագործել են գալիք եվրոպական գագաթնաժողովը ոչ թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական շոուին լուռ հետևելու առիթ,այդ կապակցությամբ նիկոլական նախընտրական խնջույքը, այլ Հայաստանի համար դառը ճշմարտությունը բարձրաձայնելու հարթակ»-հայտարարեց Արմեն Աշոտյանը։

 Նա նշեց, որ նամակում զետեղված է 6 հիմնական ուղղություն , որից առաջին 4-ը՝ մարդու իրավունքներին, քաղաքական հետապնդումներին, եկեղեցու վրա հարձակումներին և մամուլի ազատությանն են վերաբերում, իսկ վերջին երկուսը՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և արցախահայության խնդիրներին։

«Պահանջների մեջ մենք միավորվել ենք հետևյալ կոչերի շուրջ. անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին, ինչպես նաև Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին, այդ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել Հայաստանում տիրող հակաժողովրդավարական վիճակի մասին և հնարավորության դպքում համաժողովի մասնակիցները հանդիպեն ԵՄ քաղաքական ընտանիքի մաս կազմող Հայաստանի կուսակցությունների հետ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ նամակն արդեն նախորդ օրը ուղարկվել է ԵԽ, ԵՀ-ի նախագահներին, ԵԱԳ ղեկավարին, ԵԽ քաղաքական խմբակցությունների ղեկավարներին և ԵՄ անդամ պետությունների կառավարություններին։

«Հայերն ամենահյուրասեր ժողվուրդն են աշխարհում, մենք բոլորին պատրաստ ենք գրկաբաց ընդունել մեր հայրենիքում, բայց գալ միայն կերուխում անել և մի հատ տանտերերից չհարցնել՝ ոնց եք, այն թուլատրելի չէ»,-ասաց Աշոտյանը և, պարզաբանելով, որ տանտերերը ոչ միայն նամակի տակ ստարգրած կուսակցություններն են, այլև հարյուր հազարավոր հայերը, հավելեց.

 «Այս ակցիան պրոարժեքային է՝ պրոազատություն, պրոարդարադատությւոն , պրոարդարություն, պրո մարդու իրավունքներ։ Որևէ նիկոլական ուսապարկի մտքով չանցնի, որ մեր այս ակցիաները ներկայացնի հակաեվրոպական․ Ո՛չ, սա է իրական եվրապական արժեքների համար պայքարը»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է