Լրահոս 24/7
29.04.2026

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է

Սոցիալական ցանցերում ապրիլի 27-ից տարածվում է նամակ, որը վերագրվում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանին։ Նամակում նշվում է, թե նա դիմել է հյուրանոցներին՝ ապրիլի 23-24-ին համարներ ամրագրելու թուրք և ադրբեջանցի հյուրերի համար՝ «միջմշակութային երկխոսության և համագործակցության ամրապնդման» ծրագրի շրջանակում՝ միաժամանակ պահանջելով խիստ գաղտնիություն։

«Խնդրում ենք դիտարկել ձեր հյուրանոցում համարներ ամրագրելու հնարավորությունը 2026 թվականի ապրիլի 23-ին և 24-ին հետևյալ թվով հյուրերի համար»,- ասվում է նամակում։

Ըստ դրա՝ Թուրքիայից և Ադրբեջանից ժամանող հյուրերի խմբերը կազմված են 6-7 հոգուց, իսկ որպես «հատուկ պահանջներ» նշվում են գաղտնիությունը, հարմարավետության բարձր մակարդակը և հնարավորության դեպքում՝ առանձին մուտքով կամ առանձին հարկում գտնվող համարներ։

Նամակին կից սոցցանցերում հարց է հնչեցվում․ «Ինչ-որ մեկը գիտի՞, թե ինչու էին նրանք եկել»։

Էկրանապատկերում՝ Լուսինե Գևորգյանին վերագրվող նամակը

Նամակները ուղարկվել են հյուրանոցներին

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի անունից նամակ-գրություն է ուղարկվել Հայաստանի մի շարք հյուրանոցների։ Նմանատիպ նամակ է ստացել նաև «Ani Plaza Hotel»-ը։

#CivilNetCheck-ի հետ զրույցում հյուրանոցի մարկետինգի բաժնի ներկայացուցիչ Աննա Ամիրխանյանը նշեց, որ նամակին պատասխանել են՝ հաշվի առնելով, որ այն ներկայացված է եղել կոմիտեի նախագահի անունից․ «Պատասխանել ենք, որ, ցավոք, չենք կարող դիմումին ընդառաջել, քանի որ ազատ համարներ չունենք»։

Նրա խոսքով՝ հյուրանոցը օրական բազմաթիվ նմանատիպ հարցումներ է ստանում, սակայն այս դեպքում նամակը չի անտեսվել․«Սովորաբար նման նամակներ շատ ենք ստանում, բայց սա «սպամի» տեղ չդրեցի, քանի որ գիտեի, որ Լուսինե Գևորգյանն է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։ Ճիշտ է՝ զարմացա, բայց մտածեցի, որ, հավանաբար, համագործակցության շրջանակում ուղարկված հարցում է»։

Ամիրխանյանի փոխանցմամբ՝ նամակի հասցեատերերի ցանկը տեսանելի չի եղել, ինչից կարելի է ենթադրել, որ այն ուղարկվել է միաժամանակ մի քանի հյուրանոցների՝ օգտագործելով bcc տարբերակը։

Կոմիտեն հերքում է նամակի իսկությունը

Զբոսաշրջության կոմիտեն հերքում է Լուսինե Գևորգյանի անունից նամակ ուղարկելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ այն կեղծ է։ Այս մասին #CivilNetCheck-ին հայտնել է կոմիտեի խոսնակ Անահիտ Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ դրա մասին տեղեկացել են հենց հյուրանոցներից․ «Մի հյուրանոցից մեզ զանգել էին՝ ճշտելու համար, քանի որ կասկածել էին նամակի իսկությանը։ Ընդհանուր առմամբ այն ուղարկվել է բազմաթիվ հյուրանոցների»։

Բաղդասարյանի փոխանցմամբ՝ նամակն ուղարկվել է կեղծ էլեկտրոնային հասցեից, որը որևէ կապ չունի կոմիտեի հետ․ «Մենք երբեք մեր գործընկերների հետ կապ չենք հաստատել նման հասցեով»։ 

Նա նաև ընդգծեց, որ նամակում առկա ստորագրությունը չի պատկանում Լուսինե Գևորգյանին․ «Դա կեղծ, թվային ձևաչափով ավելացված ստորագրություն է»։

Տեղեկությունը հերքել է նաև Լուսինե Գևորգյանը՝ ընդգծելով, որ որևէ ամրագրում չի իրականացվել, և նման հարցերով հյուրանոցների հետ անմիջական հաղորդակցություն չի վարվում։

Կեղծ էլեկտրոնային հասցե և արհեստականորեն կազմված տեքստ

Հյուրանոցներից մեկը #CivilNetCheck-ին տրամադրել է նաև այն էլեկտրոնային հասցեն, որից ստացել է նամակը։ Թեև նամակում նշված է եղել Լուսինե Գևորգյանի պաշտոնական էլ. հասցեն, փաստացի այն ուղարկվել է [email protected] հասցեից, ինչը վկայում է, որ այն կապ չունի կոմիտեի հետ։ Հասցեի ստուգումը ցույց է տալիս, որ ներկայում այս էլեկտրոնային հասցեն այլևս ակտիվ չէ։ Ամենայն հավանականությամբ այն ստեղծվել է միայն նամակը ուղարկելու նպատակով և հետագայում ջնջվել։

Էկրանապատկերը՝ checkemailage.com կայքից
Էկրանապատկերը՝ checkemailage.com կայքից

Բացի այդ, նամակի տեքստում առկա են տառասխալներ և ոչ բնական ձևակերպումներ, որոնք բնորոշ չեն հայերենին։ Սա կարող է վկայել, որ այն կազմվել է ավտոմատ թարգմանության կամ արհեստական բանականության գործիքների միջոցով։

Այսպիսով, Լուսինե Գևորգյանի անունից հյուրանոցներին ուղարկված նամակը կեղծ է։ 

Վերջին ամիսներին հաճախացել են նմանատիպ կեղծ նամակների տարածման դեպքերը՝ տարբեր քաղաքական ուժերի և հիմնադրամների անունից, որոնք ևս կեղծված են եղել։ 

Լրահոս
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
17:00
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
16:37
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
16:10
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
15:56
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
15:51
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
15:15
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
15:02
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
14:45
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
14:38
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
14:35
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
14:25
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
14:15
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
14:03
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
13:43
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան
13:22
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան