Լրահոս 24/7
30.04.2026

2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը

2850 զինծառայող բնակարան կստանա, հիփոթեքային վարկերը հիմնականում կֆինանսավորի Կառավարությունը

Կառավարության հերթական նիստում հաստատվել է պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է բնակարանով ապահովել 2850 շահառու զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ ծրագիրը կիրականացվի քառափուլ եղանակով և ուղղված է երկար տարիներ բնակարանային խնդիր ունեցող շահառուների հարցի լուծմանը։

«Ձեր քննարկմանը ներկայացված Կառավարության որոշումների նախագծերով առաջարկում ենք ներդնել ծրագիր, որը կլինի քառափուլ և թույլ կտա մեզ թվով 2850 բնակ շահառուների, որոնք Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո ծառայած կամ մեր շահառու հանդիսացող քաղաքացիներ են, ապահովել բնակարանով Ըստ էության, 2000-ականներից սկսած՝ նրանք շահառու են, և այսօր այս խնդիրը լուծելու համար մենք նախընտրեցինք այս ծրագրի ներդրումը, որպեսզի տասնամյակներ շարունակ սպասած քաղաքացիները վերջապես լուծեն իրենց բնակարանային հարցը»,-ասել է նախարարը։  

Նրա խոսքով՝ ծրագիրը կիրականացվի հիփոթեքային վարկավորման գործիքի միջոցով, որի շրջանակում ֆինանսավորման 90 տոկոսը կհատկացնի կառավարությունը՝ բանկերի միջոցով, իսկ մնացած 10 տոկոսը կտրամադրվի պաշտպանության նախարարության տարեկան բյուջեից։ 

Ծրագրի շրջանակում 2027 թվականին նախատեսվում է բնակարանով ապահովել 735, 2028 թվականին՝ 812, 2029 թվականին՝ 719, իսկ 2030 թվականին՝ 584 շահառուի։

Շահառուների շրջանակում ընդգրկված են պաշտպանության նախարարության համակարգում հաշվառված պայմանագրային զինծառայողներ և քաղծառայողներ, օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներ, զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներ։

Պապիկյանը նշել է, որ ծրագրով լուծվում է շահառուների սոցիալական ամենակարևոր խնդիրներից մեկը՝ բնակարանային ապահովումը՝ ընդգծելով, որ շահառուների թվում կան նաև դեռևս 1990-ականներից բնակարան ստանալու սպասող քաղաքացիներ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է