Լրահոս 24/7
30.04.2026

Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։

«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։

Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ և հայկական հետքի հետևողական վերացմամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը»,- նշված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Լրահոս
Իրանը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
12:15

Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին․ Լավրով
19:29

Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում
17:28

Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
15:52

ՌԴ-ն երախտապարտ է Թուրքիային Ուկրաինայում կարգավորմանն աջակցելու պատրաստակամության համար. Պեսկով
14:03

Ուժեղ քամուց վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
13:11

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
12:32

Ռուսաստանն ընդունել է Թրամփի առաջարկը Ուկրաինայի հարցով. Լավրով
17:01

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
16:46
Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
16:20

Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին
16:07

Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ դատարան 
15:55

Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին. Պեսկով
15:45

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը
15:21

Ուրիշ բան չենք պահանջում, ուզում ենք բացեն գործարանը, աշխատենք. աշխատակից
15:00