Լրահոս 24/7
01.05.2026

ՀՀ-ն ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ Փաշինյանի ուղերձը

ՀՀ-ն ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Աշխատանքի օրը, եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ որպես ընկերության սեփականատեր են այդ գործառույթն իրականացնում, վարձու աշխատող, թե անհատ ձեռնարկատեր։

Վերջին տարիներին մենք աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել եւ արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, եւ թե՛ Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53․9 տոկոսով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։

Այս ամենն առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Եվ այսօր մենք գովերգում ենք աշխատանքը, աշխատող մարդուն։ Հարկ եմ համարում ընդգծել, որ աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր Կառավարությունը քաղաքացիներին եւ ընկերություններին է վերադարձրել շուրջ 1,4 տրիլիոն դրամ, որը գնահատանք է աշխատանքին եւ աշխատող մարդուն։ Աշխատանքն աջակցելու այս ծրագրերը նաեւ սոցիալական մեծ էֆեկտ են բերել․ մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է եւ համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես։

Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի։ Բայց նաեւ պիտի արձանագրենք, որ աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել նաեւ վերամասնագիտացումը, որովհետեւ օրեցօր զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկան։ Եվ առավել եւս այս պայմաններում սովորելը, կրթվելը, իմանալը, զարգանալը՝ աշխատանք ունենալու եւ ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։

Այս խոսույթն ամենեւին չի նշանակում մարդու արդեն իսկ ունեցած հմտությունների թերագնահատում, պարզապես չկա մարդ, որ գիտի ամեն ինչ, իսկ նոր իմացությունը, հմտությունն ու կարողությունը մարդուն դարձնում են ավելի մրցունակ։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիներ,

Մեր համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը վերափոխվել է եւ դարձել շատ ավելի լավ պետություն թե՛ կրթության, թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛ ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։

Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար։

Բոլորիդ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար եւ շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առիթով։

Կեցցե՛ աշխատանքը, կեցցե՛ կրթությունը։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Լրահոս
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
17:02
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
16:49
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
16:39
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
16:27
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
16:14
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
16:06
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
15:40
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
15:38
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
15:27
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
15:13
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
15:09
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
14:40
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան
14:28
Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան
Oդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա
14:10
Oդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա
Ադրբեջանից սպասվում է վառելիքի նոր խմբաքանակ
13:47
Ադրբեջանից սպասվում է վառելիքի նոր խմբաքանակ