Լրահոս 24/7
01.05.2026

ԱՄԷ պետական Emarat բրենդի առաջին լցակայանը Հայաստանում կառուցման ընթացքում է

ԱՄԷ պետական Emarat բրենդի առաջին լցակայանը Հայաստանում կառուցման ընթացքում է

Այսօր SIL Capital-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ-Մուլլան այցելել են Երևանում կառուցվող Emarat-ի առաջին լցակայանի շինարարական հրապարակ։ Նրանք ծանոթացել են կատարվող շինարարական աշխատանքներին, նախանշել շահագործման հանձնելու ժամկետները։ Շրջայցին մասնակցել են նաև SIL Capital-ի գլխավոր տնօրեն Եղիսաբեթ Մովսիսյանը և MegaTrade–ի տնօրեն Կարեն Հայրիյանը։

Դեռևս անցած տարվա աշնանը SIL Capital-ի առաջատար ընկերություններից MegaTrade-ի և Emarat-ի  միջև ստորագրված պայմանագրով ամուր հիմք էր դրվել Հայաստանում Emarat ապրանքանիշի սպասարկման կայանների համազգային ցանց ստեղծելու և կառավարելու ծրագրին։

Այդ ծրագիրը, որով ԱՄԷ պետական բրենդը ներկայացվելու է Հայաստանում, արդեն գործնական արդյունք է գրանցում։

«Մենք իրականացնում ենք Հայաստանի վառելիքաէներգետիկ շուկայի համար կարևոր նախագիծ, որը ենթադրում է միջազգային փորձի, որակի, անվտանգության և սպասարկման նոր մշակույթի ներդրում։ Հարկ է նշել, որ այս գործակցության հաջողությունը պայմանավորված է նաև տիկին դեսպանի հետևողական աշխատանքով՝ միտված մեր երկու երկրների կապերի շարունակական ամրապնդմանը»,–նշել է SIL Capital-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը։

Emarat-ի համահայաստանյան ցանցի առաջին լցակայանի բացումը նոր չափանիշներ է սահմանելու Հայաստանի էներգետիկ ծառայությունների ոլորտի զարգացման համար։ Այս գործակցությունը երկու երկրների միջև մասշտաբային և կայուն համագործակցության մոդել է, որը վերաձևելու է ոչ միայն հայաստանյան, այլ նաև տարածաշրջանային շուկան։

Emarat Petroleum-ի մասին

Emirates General Petroleum Corporation (Emarat)-ը հիմնադրվել է 1981 թ․ ԱՄԷ կառավարության կողմից։ Այսօր Emarat-ը համարվում է երկրի նավթագազային ոլորտի առաջատարներից մեկը և սպառողներին առաջարկում է բարձրորակ վառելիք, քսանյութեր, ավտոլվացման առաջադեմ համակարգեր, նավթամթերքի պահեստավորման ու լոգիստիկայի լուծումներ։

Emarat-ը ներկայումս ամենահուսալի էներգետիկ բրենդերից է ԱՄԷ-ում՝ համատեղելով որակը, նորարարությունը և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։

MegaTrade-ի մասին

2020 թվականին հիմնադրված MegaTrade ընկերությունը վառելիքաէներգետիկ ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններից մեկն է՝ առաջարկելով որակյալ բենզին և դիզելային վառելիք։  Ընկերությունը Հայաստանում զարրգացրել է բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը։  Կազմակերպության գործունեության կարևոր ոլորտներից է նաև բիտումի ներմուծումն ու արտադրությունը։ 2022 թ․ MegaTrade-ը գնեց Սուրենավանի բիտումի գործարանը, որը տարածաշրջանի ամենամեծն է։

SIL Capital-ի մասին

SIL Capital ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թ․ Սուքիասյան ընտանիքի կողմից։ Ընկերությունն իրականացնում է տասից ավելի բիզնեսների ռազմավարական կառավարում՝ ֆինանսների, ավիացիայի, նավթամթերքի վերամշակման ու վաճառքի, էներգետիկայի և այլ ոլորտներում։

Այսօր SIL Capital-ը Հայաստանի տնտեսության մեջ առանձնանում է որպես խոշոր ներդրումային խաղացող՝ նպաստելով ազգային բիզնես միջավայրի զարգացմանը և միջազգային կապերի ընդլայնմանը։ MegaTrade-ը, լինելով SIL Capital-ի պորտֆելի առանցքային ընկերություններից մեկը, խորհրդանշում է խմբի ռազմավարական ուղղվածությունը դեպի էներգետիկայի և վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների զարգացում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է