Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ՝ ուղղված Ուկրաինային աջակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Մոլդովայի անկախության ու ինքնիշխանության պաշտպանության հարցերին։
«Մենք նաև հնարավորություն կունենանք հանդիպումներ անցկացնել՝ մասնավորապես Հայաստանի և Մոլդովայի անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու հարցերով։ Սա նաև այն Եվրոպան է, որը կառուցում է իր անվտանգությունն ու պաշտպանությունը»,-նշել է Մակրոնը։













