Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի ընթացքում շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գագաթնաժողովը հյուրընկալելու համար և նշել․
«8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետև 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ»,- շեշտել է Էմանուել Մակրոնը։
Նա շեշտել է, որ ՀՀ վարչապետը կազմակերպել է թավշյա հեղափոխությունը և ապառիսկայնացրել երկիրը․ «Այն որոշեց, որ խաղաղությունը և Եվրոպան առաջնային ձգտում են»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը։













