Լրահոս 24/7
04.05.2026

Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի

Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի

«Մենք այսօր բախվում ենք բազմաթիվ ճգնաժամերի և խնդիրն այն է, որ դրանք փոխադարձ վերաբերելի են, փոխկապակցված են և սնում են միմյանց»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ ասաց Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։

Նրա խոսքով, ընդհանուր ճգնաժամի 1-2 հատվածները սպասարկելով՝ հնարավոր չէ այն ամբողջությամբ լուծել։

Մելոնին նկատեց, որ կոնֆլիկտները հանգեցնում են միգրացիաների և դրանց անընդհատ հոսքը նաև սպառնում է քաղաքացիների անվտանգությանը։

«Վտանգվում են նաև պետությունների կայունությունները, դրանք խարխլվում են, այն նաև վտանգի տակ է դնում և սահմանափակվում պետական ռեսուրսները, աշխատատեղերը, ինչը թուլացնում է պետության մրցունակությունը՝ ավելացնելով անորոշությունը, սոցիալական լարվածությունը»,- ասաց Իտալիայի վարչապետը։

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին, նա նշեց որ եվրոպական երկրների համար շատ էներգետիկ հոսքեր գալիս են անկայուն տարածաշրջաններից։

«Սա ի վերջո ազդում է մեր ժողովրդավարությունների որակի վրա և քաղաքացիները հասկանում են, որ կարևորագույն մարտահրավերները չեն հաղթահարվում և կառուցակարգերի նկատմամբ վստահությունը կորում է, մարդիկ դառնում են ավելի խոցելի մանիպուլյացիաների, այդ թվում՝ արհեստական բանականության չարամիտ օգտագործումից»,- ասաց Իտալիայի վարչապետը՝ շարունակելով.

«Միգրացիա, տնտեսություն, ժողովրդավարություն, մրցունակություն, էներգետիկա, անվտանգություն… Եթե մենք սրանցիցի որևէ մեկը դիտարկենք առանձին, կտեսնենք, որ այն հեշտությամբ կարող ենք կապել մյուսներին։ Հնարավոր չէ առճակատվել այս բազմաճգնաժամային իրավիճակի միայն մի հատվածին»․

Նշելով, որ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ ԵՄ-ն կարողանում է արձագանքել ճգնաժամերին՝ ինչպես համարավարկին և Ուկրաինայի դեպքւմ է՝ Իտալիայի վարչապետը շարունակեց.

«Բայց այս կարողությունը պետք է կրկնապատկել, ձևավորել լրացուցիչ կարողություն, որը ոչ թե եղած հիմնախնդիրներին հակազդող կլինի, այլ՝ կանխարգելիչ, նախաձեռնողական։ Սա մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որը պետք է հստակ շեշտ դնի ոչ միայն այս հարցին թեթև նայող ԵՄ երկրներին ներգրավելու ուղղությամբ, այլև մեր աշխարհագրական հարևաններին ավելի ակտիվ ներգրավելու առումով»։

Հավելելով, որ Իտալիայի կարծիքով շեշտը պետք է դնել միջերկրածովյան հարևանության վրա՝ Մելոնին ամփոփոեց իր խոսքը.

«Համատեղելով անվտանգությունը, էներգետիկան և զարգացումները՝ հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին, որոնք բազմաթիվ են, տեղի են ունենում միաժամանակ և ելնում են նույն աղբյուրից»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է