Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի` Ռուսաստան կատարած այցին Եվրամիության արձագանքը բացահայտել է անդամ պետությունների միջև լուրջ անհամաձայնություններ, գրում է The European Conservative-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Ֆիցոյի՝ Ռուսաստան կատարած այցի մասին հայտարարությունից հետո Բալթյան երկրները և Լեհաստանը արգելեցին՝ Սլովակիայի կառավարության ինքնաթիռը թռչի իրենց տարածքի վրայով, մինչդեռ Չեխիան հաստատեց խնդրանքը։
Հեղինակի խոսքով՝ այս միջադեպը ցույց է տալիս, որ ԵՄ անդամ երկրները դեռևս չեն կարողանում միասնական մոտեցման հասնել Ռուսաստանի նկատմամբ։













