Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ձեռք բերված նոր տրոլեյբուսները գիծ դուրս բերելուն պես հները կհանվեն։
«Կառավարության աջակցությամբ մեր գնած 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է, մեր տրոլեյբուսային պարկում են, մնացածը շուտով կլինեն Երևանում։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների գիծ մուտք գործելուց հետո այլևս որևէ հին տրոլեյբուս չպետք է ունենանք»,- ասել է նա։













