Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին։
«Եվ մենք այսօր կարող ենք ասել, որ «Հյուսիս-հարավ» սուպերնախագիծն արդեն «միս ու արյուն» է ստանում. արդեն պատկերացնում ենք, թե ինչ քայլերով ենք այդ ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնելու»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ «Հյուսիս-հարավ»-ն ամենաբարդ հատվածներից մեկն է, որի իրականացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ հմտություններ ու կարողություններ։













