Լրահոս 24/7
08.05.2026

Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան

Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան

«Ութ տարի առաջ այս օրը այս շենքում Հայաստանի վարչապետ ընտրվեց այսօրվա վարչապետը։ Այս 8 տարիներին մեր երկիրն է փոքրացել»,- ԱԺ մոտ քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի գրեթե միաձայն աջակցությամբ դարձավ վարչապետ այն հույսով, որ բարեկեցություն, խաղաղություն է բերելու Հայաստանին և Արցախին։

«8 տարվա ընթացքում նա մեզ խոստացել էր, որ երկիրն ունենալու է արդար դատական համակարգ, երկիրը լինելու է բարեկեցիկ, մարդիկ ապրելու են լավ, խոստացել էր բոլոր գյուղացիներին, որ իրենց գյուղերում լավ ապրելու հնարավորություն կունենան, որ չլքեն գյուղերը։ Նրանց խոստումները հարյուրավոր են։

Խաղաղություն խոսք տալով՝ բերել են երեք պատերազմ, բարեկեցություն խոսք տալով՝ ամեն ընտանիքի վրա 10 հազար դոլար վարկ են վերցրել, հարկերը փոքր բիզնեսի համար բազմապատկել են երկուսով, ախոստացան՝ հաղթահարել ծայրահեղ աղքատությունը, չհաղթահարվեց, բայց իրենք իրենց այս ընթացքում միլիարդավոր պարգևավճարներ բաժանեցին»,- ասաց Նարեկ Կաքրապետյանը։

Ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը»

Նարեկ Կարապետյանն ասաց, որ առաջին իսկ օրվանից 3-4 ամսվա ընթացքում մի քանի ծրագիր են իրականացնելու։ Նա հիշեցրեց ծայրահեղ աղքատության ծրագիրը՝ 150 հազար դրամ յուրաքանչյուր 5 հոգանոց ընտանիքին, որ ծայրահեղ աղքատ է։

«Այդ գումարների 70 տոկոսը տալու են աշխարհի հարուստ հայ գործարարները, 30 տոկոսը մասնակցելու է պետությունը։

Ոչ ոք Հայաստանում չի կարող նման ծրագիր անել, քանի որ ոչ մի համաշխարհային հայկական կապիտալի տեր, հայկական սփյուռքի մեծ գործարար այս իշխանության կոչով չի անի նման բան։ Գրեթե բոլոր հայ մեծ գործարարները մեր ընկերներն են»։

Նա կոչով դիմեց ընդդիմադիր հայացքով հայրենակիցներին. «Մտել ենք այս պայքարի մեջ, մինչև վերջ պայքարելու ենք՝ մասնակցեք, աջակցեք, միասին փոփոխություն բերենք, այս մարդկանց ճանապարհել է պետք։

Մենք վերադառնալու եք այստեղ 1,5 ամսից, սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է