Լրահոս 24/7
09.05.2026

Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան

Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է.

Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել…

Իբր՝ բան մի ասեք, դուք չեք հասկանում, մեծ մտածողին։

Բան չեմ ասում. արդեն 700 մլրդ դոլար ուղիղ ծախսով, 300 մլրդ դոլարի արեւմտյան բանկերում կորցրած ավանդներով, եսիմքանի միլիարդ ապագա սոցվճարներով (հաշմանդամներ, զոհվածների ընտանիքներ, զեղչային ծախսեր…), (բյուջեն 2026-ի համար 530 մլրդ դոլար է՝ տասը տոկոսանոց դեֆիցիտով, երբ ռազմական ծախսերն ու ներքին անվտանգության ծախսը մոտ 40 տոկոս է) ձեռք է բերել Ուկրաինայի տարածքի 15 տոկոսը, բայց ավերակ ու ականապատ, որի մաքրումն ու կառուցապատումը էլի մի առասպելական թիվ է (1 քկմ ականազերծումը հաշվեք 1,5-2 մլն դոլարով) թշնամացում Ուկրաինայի ու էլի մի քանի տասնյակ երկրի հետ, ինչը գին ունի, կորցրած սեւծովյան նավատորմ, նավթարդյունաբերական՝ եկամտաբեր, հզորությունների մոտ 40 տոկոսանոց կորուստ (տրաքած պահեստներ, լցակայականներ, հանգույցներ եւ նավթավերամշակման գործարանները), 250-350 հազար զոհ սեփական ժողովրդից՝ հիմնականում տղամարդիկ, մոտ 1 մլն տարբեր կարգի վիրավոր ու հաշմանդամ, Ուկրաինայում ռազմական արդյունաբերության շեշտակի ու անսպասելի հզորացում (մի քանի տասնյակ երկիր պայմանագրեր են կնքում դրոնային արտադրության ու տեխնոլոգիական նորություններ ստանալու եւ օգտագործելու համար), ամեն օր ահուդողով քնող-զարթնող օկուպացված եւ Ուկրաինային հարեւանող մի Ուկրաինայի չափ տարածքների մոտ 10-15 մլն բնակչություն, ապականված կուրորտային Սեւծովյան ափեր, բանտերից արձակված հարյուրհազարավոր քրեական հանցագործ, 1-3 մլն բանիմաց, մասնագետ, այլախոհ մարդու արտագաղթ, երեսը տեսնել չուզող նախկին գործընկեր առաջնորդներ ու Կիեւի բարի կամքով անցկացվող խայտառակ պառադ Կարմիր հրապարակում՝ Հա Կորեայի զորքերի մասնակցությամբ։ Մարդը, որ վստահ էր, թե մեկ շաբաթում Կիեւը գրավելու ու շքերթ է անելու Կրեշատիկում, չորս տարի անց իր գլխավոր հրապարակում շքերթ անելու համար, որպեսզի դրոնակոծման չենթարկվի Կիեւից, Թրամպ է մեջ գցում, թե բա…՝ հրադադարը լավ բան է։ ։) Հասավ այնտեղ, որ ԵՄ երկրները 800 մլրդ եվրո են ներդնում միասնական ու առանց Թրամպ պաշտպանություն կազմակերպելու համար։

Ահա ոմանց սիրելի վոժդի նվաճումների շատ համառոտ եւ ընդհանրական նկարագիրը, դե խոսեք։ Փորձեք պատկերացնել, թե, եթե վերը նկարագրված ծախսերի 10 տոկոսը խաղաղությամբ ծախսեր իր երկիրը կարգի բերելու եւ հարեւանների հետ բարի դրացիություն կառուցելու համար։ Համարձակվեք պատկերացնել, թե 100 մլրդ դոլար դներ այդ նպատակով՝ ինչ օգուտ կունենար ու ինչ կապեր կկառուցեր։ Չէ էդ հրեշը, իր մարդակեր էությամբ նման բաներ չէր էլ կարող երեւսկայել։ Ու միայն ինքը չէ, իր կողքուբոլորի հանցագործ վերնախավը ու սատարող հարմարվողներն են այդ ավերի պատասխանատուները, որ երկար են տառապելու։ Վարդագույն պրոպագանդան չի օգնելու։ Ու եթե եւս երկու տարի սիստեմն իր ֆաշիստ առաջնորդին չխժռեց ու չսկսեցին փոխել Ռուսաստանը, էդ երկրից Մասկվան եւ շրջակա քաղաքներն են մնալու որոշ աշխարհագրական բացառություններով։

Ու էս ամենի ֆոնին մեկ էլ նայում ես, որ հայոց քաղաքական երկնակամարում դեռ բարբաջում են Վալոդիկին ՀՀ երաշխավոր համարողները եւ երազողները։ Էլի՞ երաշխավոր։ Միջազգային քրեական դատարանի հետախուզվողը առանց Կիեւի թույլտվության զուգարան չի կարող գնալ, ի՞նչ երաշխավոր։) Ադրբեջանին հարձակողական զենք ծախողը ՀՀ երաշխավո՞ր։ Է, որ Ադրբեջանի հարձակման դեպքում զորքով օգնելու էր ու կռվելու էր ադրբեջանցոնց ու … իր արտադրած, ծախած զենքի ու տեխնիկայի դեմ, ինչու էր ծախում։ Էս հարցը լսելուց հետո երդվյալ պուտինապաշտների ականջներից ծուխ է ելնում, մարդու խիղճ է տանջում…

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է