Լրահոս 24/7
10.05.2026

Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում. Կարապետյան

Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում.  Կարապետյան

«Մենք քաղաքական գործիչներ չենք եղել, ուղղակի տնտեսություն ենք զարգացրել, հաջողություններ ենք ունեցել՝ գործարաններ, հյուրանոցներ ենք բացել»,-գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ իրենք էլ չեն սիրել քաղաքական գործիչ լինելը։

«Բայց մի մարդ կար, որը սկսեց պրոցեսներ, որոնք մեր համար տարօրինակ թվացին; Առաջինը՝ նախորդ տարվա Ցեղասպանության հիշատակման օրերին մենք լսեցինք, որ էս մարդը մեր հարևան երկրին խոսք է տվել, որ Ցեղասպանության թեման ուզում է մոռանալ։ Մի քիչ կասկածով վերաբերվեցինք, բայց լսեցինք։ Եկավ մյուս լուրը. Հայոց Հայրապետի հետ սկսեց խոսել մի խոսույթով, որով մենք փողոցում չենք խոսում ու սկսեց Եկեղեցուն տարբեր անուններ տալ»,- հիշեց Նարեկ Կարապետյանը։

Նա հավաքվածներին խորհուրդ տվեց պատկերացնել, որ մուսուլմաններն իրենց մզկիթին նման անուն դնեն՝ քանի վայրկյան հետո այդ խոսքերի հեղինակին կսրբեին այնտեղից։

Կարապետյանը հարցրեց, թե արդյոք քաղաքացիները գիտեն, թե ՔՊ-ի համար ո՞վ է Հայաստանի անվտանգության երաշխավորը և հնչեցրեց նրանց անունները՝ Ադրբեջան և Ալիև։

«Երաշխավորի խոսքերն եմ կարդում, որը ասել է երկու ամիս առաջ, իրենց «գիտնականների» ներկայությամբ»,- ասաց Կարապետյանը և մեջբերեց Ալիևի խոսքերը, «Ես արդեն որոշ ժամանակ առաջ ասել եմ՝ մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով և այն իրականացնելու համար հիմնական պատասխանատվությունը դրված է պետության վրա»։

Կարապետյանը հիշեցրեց, որ իրենց պատկերացրած պատմական հողերը ներկայիս Հայաստանն է. «Գալիսին ասում են. ««գորուս», էդ էլ է մերը»»։

Նարեկ Կարապետյանը բացատրեց, որ Ադրբեջանը հզոր պետություն չէ աշխարհում 80-րդն է և նրա հետ պետք է հավասարը-հավասարի հետ խոսել, ոչ թե վասալի կարգավիճակով։

«Դուք կրվել եք, կարա՞ք գնաք։ Մի անգամ պարտվել եք, ինչու եք ձեր պարտության բարդույթն անընդհատ մեր վրա բարդում»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է