Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Մայր աթոռից հայտնել են, որ Գարեգին Բ․-ն այցելել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Կից տեսանյութ է հրապարակվել, որտեղ պատկերված է նրանց գրկախառնությունը։ Մայր աթոռի և Հայ եկեղեցու հանդեպ դա անարգանք է։ Կաթողիկոսի առջև խոնարհվում, աջը համբուրում են, ոչ թե մեջքը թփթփացնում և հարցնում․ «Ո՞նց եք»։ Գուցե «իրենց մոտ» այդպե՞ս է ընդունված»։













