Լրահոս 24/7
12.05.2026

2023-ին կողմերը մոտ էին «Մեղրիի երթուղու» գործարկմանը. Կալուգին

2023-ին կողմերը մոտ էին «Մեղրիի երթուղու» գործարկմանը. Կալուգին

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ մասնավորապես մեկնաբանելով «Թրամփի ճանապարհ» նախագիծը։

Ըստ պաշտոնյայի՝ այս նախաձեռնությունը նորություն չէ և հիմնված է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ աշխատանքային խմբի երկամյա աշխատանքի վրա։ Կալուգինը նշել է, որ դեռ 2023-ին կողմերը մոտ էին «Մեղրիի երթուղու» գործարկմանը, որը պետք է լիարժեքորեն կապեր հայկական և ադրբեջանական երկաթուղային ցանցերը, մինչդեռ ամերիկյան ներկայիս նախագիծը նման ավտոմատ միացում չի նախատեսում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ռուսական կողմը մատնանշում է մի շարք խոչընդոտներ, որոնք կարող են բարդացնել «Թրամփի ճանապարհի» իրականացումը։ Դրանց թվում են՝

իր սահմանների մոտ ԱՄՆ ներկայության նկատմամբ Իրանի բացասական վերաբերմունքը և ասիական գործընկերների հնարավոր անվստահությունը,
առանց ռուսական և չինական բեռների՝ նախագծի ներդրումների փոխհատուցման ծայրահեղ դժվարությունը,
հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը, որը գործում է մինչև 2038 թվականը։
«Խնդիրն այն է, որ հայ-ամերիկյան նախաձեռնությունը, ի տարբերություն «Մեղրիի երթուղու», ավտոմատ կերպով չի նախատեսում Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք կապ։ Մեր մեղքը չէ, որ Երևանը միտումնավոր սառեցրեց եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը 2023 թվականին»,- ասել է նա։

Մի շարք փորձագետներ կարծում են, որ հաշվի առնելով Իրան-ԱՄՆ հակամարտությունը՝ «Թրամփի ճանապարհի» գործարկման հեռանկարները մռայլ են։

Լրահոս
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
17:56
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
16:14
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
14:59
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
12:04
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
17:02
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
16:49
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
16:39
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
16:27
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
16:14
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
16:06
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
15:40
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
15:38
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
15:27
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
15:13
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
15:09
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև