Լրահոս 24/7
14.05.2026

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը

Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուր սկսելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։

«Եվրամիությունը ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու մասին։ Սա նշանակալի իրադարձություն է նրանց միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը նաև ապացուցվում է 2026 թվականի ապրիլի 28-ին կայացած երկկողմ աշխատանքային խմբի հանդիպմամբ՝ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով, որը մենք ողջունել ենք։

Այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաև Եվրամիության վրա։

Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել աշխատել միասին, այդ թվում՝ սահմանի բացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։Մայիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ առևտուր սկսելու մեկնարկի մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության այդ հայտարարությունը՝ նշելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն էլ իր հերթին ծանուցել էր հայ գործարարներին, որ նրանք արդեն կարող են ուղիղ առևտուր իրականացնել Թուրքիայի հետ՝ առանց վերաձևակերպումների։ Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ մանրամասնելով, որ նախկինում Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։

Արդյունքում՝ ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների (օրինակ՝ Վրաստանի) միջնորդ սուբյեկտների միջոցով՝ վերաարտահանման ձևակերպմամբ։ ՊԵԿ-ը հստակեցրել էր, որ այսուհետ ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով՝ առանց միջնորդների։

Լրահոս
Իրանը սպառնում է ԱՄԷ-ին՝ Իսրայելի հետ «դավադրության» համար
12:09
Իրանը սպառնում է ԱՄԷ-ին՝ Իսրայելի հետ «դավադրության» համար
Դուք ամենահզորն եք. քաղաքացին՝ վարչապետին
11:25
Դուք ամենահզորն եք. քաղաքացին՝ վարչապետին
ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը
11:05
ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը
Տեսնես ինչի՞ց է, որ ընդդիմությունը և Ալիևը են համատեղ ջանքերով Մակրոնին «հեղինակազրկում». Աթանեսյան
11:01
Տեսնես ինչի՞ց է, որ ընդդիմությունը և Ալիևը են համատեղ ջանքերով Մակրոնին «հեղինակազրկում». Աթանեսյան
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, գները կնվազեն. Պապոյան
17:01
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, գները կնվազեն. Պապոյան
Այս պայքարը նրա համար է, որ մենք չբացենք Սյունիքի դարպասը. Նարեկ Կարապետյան
16:43
Այս պայքարը նրա համար է, որ մենք չբացենք Սյունիքի դարպասը. Նարեկ Կարապետյան
ՆԳՆ-ն հերքել է Գագիկ  Ծառուկյանի հայտարարությունը Կոտայքի մարզում 52 պարեկի աշխատանքից ազատելու վերաբերյալ
16:33
ՆԳՆ-ն հերքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Կոտայքի մարզում 52 պարեկի աշխատանքից ազատելու վերաբերյալ
Ինձ էլ էին դատել, հիմա արդարացրել են, դե թող պատասխան տան, ամեն ինչ չափ ունի.  Ծառուկյան
16:30
Ինձ էլ էին դատել, հիմա արդարացրել են, դե թող պատասխան տան, ամեն ինչ չափ ունի. Ծառուկյան
Ապագան դժվարին ջանքերի գնով վաստակել ենք. Տիգրան Ավինյան
16:26
Ապագան դժվարին ջանքերի գնով վաստակել ենք. Տիգրան Ավինյան
Փաշինյանը նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին. Զյուգանով
15:59
Փաշինյանը նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին. Զյուգանով
Այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը. ՊԵԿ
15:46
Այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը. ՊԵԿ
Մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավի
15:27
Մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավի
Մաֆիան 23 գլուխ է ունեցել, հերթով կտրել ենք, մնացել է 3-ը. Նիկոլ Փաշինյան
15:04
Մաֆիան 23 գլուխ է ունեցել, հերթով կտրել ենք, մնացել է 3-ը. Նիկոլ Փաշինյան
ԵԽԽՎ-ն հունիսի 7-ի ընտրություններին ՀՀ կուղարկի լիարժեք դիտորդական առաքելություն
14:44
ԵԽԽՎ-ն հունիսի 7-ի ընտրություններին ՀՀ կուղարկի լիարժեք դիտորդական առաքելություն
Հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն
14:14
Հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն