«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնելով Գայ բնակավայրում իրենց միջոցառմանը եկած երեխաներին ասել է.
«Երեխեք, էս դասից փախե՞լ եք։ Դուք լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է։ Հիմա սենց ենք անում՝ կկանգնեմ այստեղ, արագ ստանում եք ու վազքով դպրոց, եղավ։ Երեխեք, հիմա արագ վազքով դպրոց, միանգամից դասի»,-ասել է վարչապետը։













