Ադրբեջանը հայ-թուրքական սահմանի բացումը կրկին կապել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հետ։
Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը թուրքական լրատվամիջոցներին ասել է, որ այս երկու գործընթացներն ընթանում են զուգահեռաբար։
Նրա խոսքով՝ սահմանը կբացվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Մինչ այդ, Մամեդովի պնդմամբ, Հայաստանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հանրաքվեի միջոցով կփոփոխի իր Սահմանադրությունը։













