Լրահոս 24/7
19.05.2026

Սամվել Կարապետյանի ФСБ-ական հետքն ու Ծառուկյանի քրեական անցյալը. The Insider

Սամվել Կարապետյանի ФСБ-ական հետքն ու Ծառուկյանի քրեական անցյալը. The Insider

Հունիսի 7-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին The Insider պարբերականն ուշագրավ մանրամասներ է հրապարակել հայաստանյան ընդդիմադիր դաշտում Ռուսաստանի կողմից առաջադրվող թեկնածուների, նրանց ֆինանսական միջոցների և ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերի վերաբերյալ։

Ըստ հետաքննության՝ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած սուր խոսակցության ժամանակ ՌԴ նախագահն ակնարկել է պրոռուսական ուժերին ընտրություններին թույլ տալու անհրաժեշտության մասին։ Թեև անուններ չեն հնչել, խոսքը վերաբերում է «Տաշիր» կոնցեռնի սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանին, որը հիմնադրել է «Ուժեղ Հայաստան» նախընտրական բլոկը և հաղթանակի դեպքում հավակնում է վարչապետի պաշտոնին։

Էմալապատ ամաններից մինչև 4,1 միլիարդ դոլարի կայսրություն

«The Insider»-ը մանրամասնում է, որ 1965 թվականին Տաշիրում (նախկին Կալինինո քաղաքատիպ ավան) ծնված Սամվել Կարապետյանն իր գործարար ուղին սկսել է էմալապատ սպասքի վաճառքով։ 1990-ականների սկզբին նա տեղափոխվել է Ռուսաստանի Կալուգա քաղաք և ընդունել ՌԴ քաղաքացիություն։ Այնտեղ նա հիմնել է «Տաշիր» բրենդը, որի ներքո կառուցել է խանութներ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ և աղյուսի գործարան։ Այնուհետև գործունեությունը տեղափոխելով Մոսկվա՝ Կարապետյանը դարձել է ՌԴ մայրաքաղաքի ամենախոշոր կառուցապատողների և դեվելոպերների առաջին տասնյակի անդամ։

Ներկայումս նրա անձնական կարողությունը գնահատվում է 4,1 միլիարդ դոլար։ Նրա եկամուտների և ազդեցության հիմնական աղբյուրները կենտրոնացված են Ռուսաստանում, որտեղ «Տաշիր» հոլդինգը պետական հսկա «Գազպրոմի» խոշորագույն կապալառուներից մեկն է։ Բացի այդ, Կարապետյանին է պատկանում ռուսական «Ֆորա Բանկի» բաժնետոմսերի 71,29%-ը (որը 2024 թվականի նոյեմբերին հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ)։

Կապն ԱԴԾ-ի (ФСБ) հետ և կալանավորումը Երևանում

Պարբերականի ձեռք բերած տվյալների համաձայն՝ դեռ 1999 թվականին Կալուգայում Կարապետյանի ստացած արտասահմանյան անձնագրի ֆայլում՝ «աշխատանքի վայր» սյունակում, ՌԴ ՆԳՆ-ի կողմից արված է եղել հատուկ նշում՝ «ИЦ ФСБ» (ՌԴ ԱԴԾ Տեղեկատվական կենտրոն)։ Իրավապահների պարզաբանմամբ՝ սա նշանակում է, որ տվյալ անձի ստուգման դեպքում պետք է առաջնահերթ դիմել ԱԴԾ-ին, ինչը բնորոշ է հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գտնվող օտարերկրացիներին կամ գաղտնի իրազեկիչներին։

Թեև Կարապետյանը նախկինում երբեք բացահայտորեն քաղաքականություն չէր մտել և զբաղվում էր միայն պաշտոնյաների ու ուժայինների հետ կապեր հաստատելով, «The Insider»-ի աղբյուրը պնդել է, որ Կրեմլը նրան պարտադրել է ստեղծել «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ խոստանալով միլիոնավոր դոլարներ ներդնել Փաշինյանի դեմ քարոզարշավում։

Գագիկ Ծառուկյան. քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը

Միևնույն ժամանակ «The Insider»-ն անդրադառնում է մեկ այլ ընդդիմադիր գործչի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը նույնպես պատրաստվում է ընտրություններին։ Թերթը հիշեցնում է Ծառուկյանի անցյալի մութ էջերը՝ նշելով, որ 1979 թվականին, սովետական միլիցիայում ծառայելու տարիներին, նա դատապարտված է եղել կողոպուտի և ռուս զբոսաշրջիկների խմբակային բռնաբարության համար, թեև ՍՍՀՄ փլուզումից հետո դատարանն արդարացրել է նրան։

Հոդվածում նաև շեշտվում է, որ 2004 թվականին Երևանում Փաշինյանի (այն ժամանակ՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր) «Նիվա» մեքենայի պայթյունի պատվերի մեջ Փաշինյանը մեղադրել էր հենց Ծառուկյանին, ինչը, սակայն, մինչ օրս պաշտոնապես չի ապացուցվել։

Ծառուկյանը, որն իր հիմնական կապիտալը ստեղծել է Հայաստանում (կոնյակի և կաթնամթերքի արտադրություն), Ռուսաստանում ևս ունի էլիտար կառուցապատմամբ զբաղվող երեք ընկերություն («Տիխիվզ», «Ժ Ինվեստ» և «Էլիտ Ստրոյ»)։ Նրա կուսակցությունը դեռ 2019 թվականին համագործակցության արձանագրություն էր ստորագրել «Եդինայա Ռոսիա»-ի հետ։

ՌԴ նախագահի աշխատակազմի արխիվների արտահոսքում պահպանվել են Ծառուկյանի անձնագրի պատճենն ու 2017 թվականի ընտրարշավի ֆինանսական նախահաշիվները, ինչը, ըստ «The Insider»-ի, փաստում է, որ Կրեմլի հատուկ հիմնադրամներից նախկինում խոշոր գումարներ են հատկացվել «Ծառուկյան» դաշինքին, թեև այդ միջոցների մի մասը, ամենայն հավանականությամբ, յուրացվել է հենց մոսկովյան պաշտոնյաների կողմից։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է