Լրահոս 24/7
22.05.2026

Էմոցիոնալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեզ համար. Նիկոլ Փաշինյան

Էմոցիոնալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեզ համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի հարցում ունեցած էմոցիաների մասին հարցին, հայտարարել է. «Իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, որ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ, եղել է 2020 թ․ նոյեմբերի 8-ից հետո։ Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել, մեկ շաբաթ ոչ հաց եմ կերել, ոչ ջուր եմ խմել»։

«Մարդ կա՞, որի համար այս թեմաներն էմոցիոնալ չե՞ն։ Եթե մարդ կա, առավել ևս։ Ես չեմ զարմանում, որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունենա։ Նա սառնասիրտ մարդասպան է, ինչու պետք է էմոցիա ունենա։ Սառնասիրտ մարդասպան, որի տեղը բանտում է, և բանտում կամաց-կամաց էմոցիաները կսկսեն վերականգնվել։ Կամ Ծառուկյան Գագիկը, ինչու պետք է էմոցիա ունենա։ Քյարփինջը ոնց կարող է էմոցիա ունենալ։ Կամ Կալուգացի օլիգարխն ինչու պետք է էմոցիա ունենա։ Արհեստական ինտելեկտը էմոցիա ունի՞։

Այո, ես էմոցիոնալ մարդ եմ։ Նորությո՞ւն է ձեզ համար։ Առանց էմոցիայի մարդը կամ տախտակ է, կամ քյարփինջ»,- ասել է նա։

Փաշինյանը կրկնել է միտքը, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ. «Քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ ու էդ թակարդից պետք է դուրս գալ։ Եվ ուրախ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել այդ թակարդից։ Եվ այսօր տեսնում եմ, որ մարդիկ, լրտեսական գործունեության տրամաբանության մեջ, Հայաստանն ուզում են հետ տանել այդ թակարդի մեջ»։

Նա նշել է, որ «պատերազմի եռագլուխ» կուսակցության ներկայացուցիչներն անգամ ավետարանների կեսը չեն կարդացել։ Ինքը սաղմոսները սկսել է անգիր սովորել՝ հոգևոր դատարկությունը լցնելու անհրաժեշտությունից ելնելով։ «Էսօր եթե նայենք, այդ եռագլուխ կուսակցության լիդերներից ոչ մեկ Ավետարաններից գոնե մեկի գոնե կեսը չի կարդացել, ես համոզված եմ։ Ազգային ինքնությունից հանդես են գալիս մարդիկ, որոնք հայ ժողովրդի պատմության ամենապրիմիտիվ հարցերին չեն կարող պատասխանել։ Այդ մարդիկ տարրական գրագիտության խնդիր ունեն»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է