Լրահոս 24/7
22.05.2026

Խայտառակ վիճակ է, վախի ու ատելության քարոզի մթնոլորտ է. Արման Թաթոյան

Խայտառակ վիճակ է, վախի ու ատելության քարոզի մթնոլորտ է. Արման Թաթոյան

«Խայտառակ վիճակ է, վախի ու ատելության քարոզի մթնոլորտ է»,- ասուլիսում ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ամփոփելով ընտրարաշավի 2 շաբաթները։

Ըստ նրա, տպավորություն է, որ կա ընդամենը ռեսուրսների մրցավազք. «Ստացվում է մարդը պետք է ընտրություն անի՝  ում արտաքին ուժերի օգտին է ընտրելու՝ Մոսկվա, Բրյուսել, Բաքու, Վաշինգտոն։ Որևէ մեկը չի խոսում այն մասին, թե Հայաստանին ինչ է պետք, Հայաստանի ընտրությունը որը պետք է լինի։

Պետք է հասկանանք՝ այս իրավիճակից ելքը որն է, ոնց ենք դուրս գալու այս իրավիճակից»։

Ինչ վերաբերում է  ձայնագրությանը, որում լսվում է, որ «ուսանողներին, դասախոսներին պարտադրում են գնալ իշխանության նախընտրական քարոզարշավին», Ա. Թաթոյանն ասաց, որ որևէ արձագանք չի ստացել իրենց կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը։ 

«Հատուկ նշել էինք անուններ, սակայն որևէ մեկը նրանցից հարցաքննվե՞լ է, ձեբակալվե՞լ է, իսկ հակառակ կողմից ի՞նչ է տեղի ունենում. իշխանության հետ իրավապահները սինխրոն աշխատում են, իշխանությունը մի հատ հայտարարություն է  անում ցույցի ժամանակ, միանգամից հայտարարություն է  լինում իրավապահներից։ Այստեղ ընդհանրապես կապ չկա մարդու իրավունքների, ժողովորդավարության հետ, ամբողջը քաղաքական քարոզարշավի բաղադրիչներով է»,- ասաց Ա. Թաթոյանը։ 

Նա նաև նշեց, որ «այս իշխանությունը  մահը դարձել է որպես պաշտամունք»։ 

«Խոսում են՝ զինվորների ու առհասարակ մարդկանց զոհվելու մասին՝ ինչու չեք զոհվել պատերազմի ժամանակ։ Ինչպես կարող է մարդ, ով վարչապետ է, ում ասելով մեր զինվորները գնացել են պատերազմ, զոհվել են հերոսաբար, բայց այն տղերքը, որոնք վերադարձել են, ասում է՝ ինչու չեք զոհվել։ Ես սա գնահատում եմ բացառապես որպես մեղքը մեր զինվորների վրա դնելու ակնհայտ քայլ, իրենց վրայից մեղքը գցում ու դնում են զինվորների վրա, նաև պատասխանատվությունից փախնելու համար։

Իսկ պաշտպանության նախարարն էլ լակոտի պես է իրեն պահում, խոսում է «արա»-ով, ասում է՝ հիմնավորեք, ինչու չեք զոհվել։ Դու կարո՞ղ ես հիմնավել, թե ինչու դու չես զոհվել, դու կարող ես հիմնավորելու, թե ինչու կացարանում մեր 15 զինվորները մահացան։

Բա դու պաշտպանության նախարար ես։ Քո ֆունկցիան այն է, որ պատերազմն այսպես կազմակերպես, քաղաքականության տանես, որ հնարավորինս քիչ մարդ զոհվի, ոչ թե ասես՝ ինչո՞ւ չեք զոհվել»,- ասաց Թաթոյանը։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է