Փետրվարի 1-ին, ժամը 11:01-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի 1 հասցեում՝ Արմենիա հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: