Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ չէ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին։
«Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք։ Մենք չենք քննարկում «եթե»-ներ, մենք քննարկում ենք՝ «երբ», այդ «երբ»-ը լինելու է հունիսի 7-ին»,- ասել է նա։













