Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ այսօր՝ փետրվարի 1-ին, նման որոշում կայացրեց:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել կալանքից։ Դրանից հետո Դատախազությունը որոշումը բողոքարկեց դատարանի այդ որոշումը։
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200 հոդվածի 3-րդ կետով: