Լրահոս 24/7
24.05.2026

Նարեկ Կարապետյանը 2026թ․ մայիսի 19-ի դրությամբ ՌԴ քաղաքացիություն է ունեցել․ FIP

Նարեկ Կարապետյանը 2026թ․ մայիսի 19-ի դրությամբ ՌԴ քաղաքացիություն է ունեցել․ FIP

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ կնքված և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթուղթ։ Այն վկայում է՝ Կարապետյանը 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ ՌԴ քաղաքացիություն է ունեցել։ 

Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից փաստաթղթեր հանրայնացրեց, որոնք  վերաբերում են «Մոսպրոմէքսպլուատացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Էկրանապատկերներում, որոնք հրապարակել էր Սիմոնյանը, երևում է, որ Նարեկ Կարենի Կարապետյանը նշված ընկերության բաժնետեր է և ունի ՌԴ քաղաքացիություն։ 

Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, ինչի հիմքով ՀՀ ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։  

Նույն օրը Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր այդ պնդումները։ Որպես  աջակցություն Կարապետյանին, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նույնպես հայտարարել էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ և երբևէ չի ունեցել ՌԴ քաղաքացիություն։ 

Կարապետյանի այդ հայտարարությունից հետո, սակայն, Սիմոնյանը մեկ այլ ֆեյսբուքյան եթերով հայտնեց, որ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանում Կարապետյանի վերաբերյալ հին տվյալները հեռացվել են՝ համապատասխան հղումը որոշ ժամանակ անհասանելի է եղել, ապա դրանց խմբագրված տարբերակն է հրապարակվել գրանցամատյանում։ 

Տեղեկանքում արդեն նշվում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի քաղաքացի է։ Փոփոխությունը կատարվել է մայիսի 20-ին։ 

Ինչի՞ մասին է վկայում փաստաթուղթը

FIP.am-ի տրամադրության տակ է հայտնվել 2026 թվականի մայիսի 19-ով թվագրված Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ փաստաթուղթ (էջ 3) կնիքով և էլեկտրոնային ստորագրությամբ։

Ռուսաստանում յուրաքանչյուր հարկ վճարող ունի հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), այդ թվում՝ օտարերկրացիները։ Կա առցանց ծառայություն, որը օգնում է որոշել ՀՎՀՀ-ն՝ հիմնվելով անձնական տվյալների վրա։ Դրա միջոցով որոշվել է Կարապետյանի ՀՎՀՀ-ն՝ 772836376910։ Հարցման արդյունքում համակարգը կտրամադրի այսպիսի փաստաթուղթ՝ էլեկտրոնային ստորագրությամբ՝ աղբյուրը Ռուսաստանի Դաշնության պետական ​​գործակալություն։ 

Ռուսաստանը վարում է նաև իրավաբանական անձանց հատուկ միասնական պետական գրանցամատյան՝ EGRUL հարթակը: Ըստ պահանջի, այն տրամադրում է հարցվող իրավաբանական անձի ներկայիս կարգավիճակը:

2026 թվականի մայիսի 19-ին թվագրված փաստաթուղթը  Իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից  ստացված իրական քաղվածք է, որը վավերացված է Դաշնային հարկային ծառայության (FTS) էլեկտրոնային ստորագրությամբ, որի ստուգման արձանագրությունը ևս մեր տրամադրության տակ է։

Ստորագրությունը հնարավոր է ստուգել egrul.nalog.ru հարթակում և կրկնակի ստուգել այն՝ օգտագործելով e-trust ծառայությունը։

Փաստաթղթերը վկայում են՝ Կարապետյանը առերևույթ խախտել է Սահմանադրության պահանջը

FIP.am-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը վկայում են՝ Նարեկ Կարապետյանը վերջին չորս տարում առերևույթ ունեցել է նաև այլ երկրի՝ այս դեպքում ՌԴ-ի քաղաքացիություն, ինչը անթույլատրելի է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատին հավակնելու սահմանադրական պահանջի տեսանկյունից։

ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանված պահանջը, համաձայն որի Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Այսպես, EGRUL գրանցամատյանը տրամադրում է հարկ վճարողի հարցումն իրականացնելու պահի կարգավիճակը, բայց ոչ փոփոխությունների պատմությունը․ FIP.am-ին, հասանելի են դարձել  գրանցամատյանում Կարապետյանի վերաբերյալ նախկին գրառումներից արխիվացված փաստաթղթերը ևս։  

FIP.am-ի ձեռք տակ են հայտնվել  2023-ից 2026 թվականների՝ Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին վկայող չորս փաստաթուղթ․ համաձայն դրանց՝ Կարապետյանը ՌԴ քաղաքացիություն է ունեցել առնվազն 2023 թվականից։ 

Այսպես, օգտագործելով Կարապետյանի ՀՎՀՀ-ն՝ տեղեկանում ենք, որ նա համարվում է «Մոսպրոմէքսպլուատացիա» ՍՊԸ-ի հիմնադիրը 2020 թվականի օգոստոսի 18-ից մինչ այս պահը: Նա նաև «ՎՈԻԳ»/«ВОИГ» ՍՊԸ-ի հիմնադիրն էր՝ 2023 թվականի մարտի 29-ից մինչև 2026 թվականի մարտի 30-ը։

Լրահոս
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
17:00
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
16:37
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
16:10
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
15:56
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
15:51
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
15:15
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
15:02
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
14:45
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
14:38
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
14:35
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
14:25
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
14:15
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
14:03
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
13:43
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան
13:22
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան