Լրահոս 24/7
24.05.2026

Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. Փոստանջյան

Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել Հայաստանում իրավական ընթացակարգերի քաղաքականացման և ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ, որում ասվում է.

«2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում են իրավական համակարգի տոտալ քայքայման և արդարադատությունը որպես քաղաքական գործիք օգտագործելու մտահոգիչ դրսևորումներ։

Գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունը և դրան հաջորդող՝ իրավապահ մարմինների կողմից իրականացվող սինխրոնացված գործողությունները վկայում են քաղաքական հակառակորդներին պայքարից հեռացնելու նպատակաուղղված արշավի մասին։

Իրավապահ մարմինների գործողությունների քաղաքական ուղղորդվածությունն ակնառու է դառնում վարչապետի հրապարակային հայտարարությունների և դրանց հաջորդող «օպերատիվ» արձագանքների ժամանակագրությունից։ Երբ գործադիրի ղեկավարը հանրահավաքի ընթացքում, հղում անելով «օպերատիվ տեղեկություններին», ակնարկում է ընդդիմադիր ընտրացուցակի առանցքային դեմքերի հնարավոր հանցավոր գործունեության մասին, Քննչական կոմիտեն անմիջապես հանդես է գալիս համապատասխան հաղորդագրությամբ։

Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը, քանի որ քննչական մարմինները, չեզոք իրավական տերմինաբանություն կիրառելու փոխարեն, հանդես են գալիս արդեն իսկ կանխակալ, հաստատական պնդումներով՝ անձանց պիտակավորելով որպես «լրտեսներ» կամ «դավաճաններ»։ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի (մասնավորապես՝ Allenet de Ribemont v. France գործով) և ՀՀ Սահմանադրության տեսանկյունից սա հանրային կարծիքը նախապես ձևավորելու և անձի հեղինակությունը միտումնավոր վարկաբեկելու արատավոր պրակտիկա է։

Այս գրավոր և բանավոր տեքստերի հեղինակներին, ըստ ամենայնի, չի կաշկանդում մեղադրանքների տրամաբանական և փաստական սնանկությունը, ինչը թույլ է տալիս անպատժելիորեն տարածել ակնհայտ ապատեղեկատվություն։

Քննչական կոմիտեի հրապարակած պնդումները բախվում են անհերքելի փաստերի։ Մասնավորապես, Անդրանիկ Թևանյանի մասին տարածած տեղեկությունը՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստի նյութերը փոխանցելու վերաբերյալ, բացարձակ անհիմն է, քանի որ վերջինս դեռևս 2023 թվականի սեպտեմբերից հրաժարվել էր պատգամավորական մանդատից։ Նա ֆիզիկապես չէր կարող մասնակցել նման նիստի, առավել ևս՝ ունենալ պետական գաղտնիք պարունակող նյութերին հասանելիության իրավական թույլտվություն։ Նույնքան անհեթեթ է «լրտեսության» համար իբր վճարված 622,000 ԱՄՆ դոլարի մասին պնդումը, որը ներկայացված է առանց որևէ հիմնավոր ֆինանսական հետագծի և կրում է զուտ էմոցիոնալ, քարոզչական մանիպուլյացիայի բնույթ։

Այս ամենին զուգահեռ, ընդդիմադիր գործիչների և նրանց աջակիցների բնակարաններում իրականացվող զանգվածային ու ցուցադրական խուզարկությունները բացահայտում են իշխանությունների իրական դրդապատճառները։ Իրավական անհրաժեշտությունից զուրկ այս գործողությունները հետապնդում են բացառապես մեկ նպատակ՝ հանրության և քաղաքական դաշտի մասնակիցների շրջանում վախի ու բարոյահոգեբանական ճնշման մթնոլորտ տարածել, կաշկանդել քաղաքացիների ազատ կամարտահայտումն ու կոտրել դիմադրողականությունը ընտրություններից առաջ։

Քաղաքական հետապնդումները զուգահեռաբար տեղափոխվել են տնտեսական հարթություն։ «Արարատցեմենտ» գործարանի նկատմամբ պետական վերահսկողություն սահմանելու և ժամանակավոր կառավարիչ նշանակելու փորձերը՝ վարչապետի հրապարակային սպառնալիքներից անմիջապես հետո, բացահայտում են, որ իրավական ընթացակարգերը ծառայեցվում են կոմպրոմատների շրջանառմանը և կիրառվում որպես քաղաքական շանտաժի գործիք։ Իրավիճակի հակաիրավական բնույթն ընդգծվում է նաև ընդդիմադիր գործիչների ընտանիքների, այդ թվում՝ երեխաների հասցեին հնչող հրապարակային սպառնալիքներով, ինչը քաղաքական մշակույթի և էթիկայի բացարձակ անկման վկայություն է։

Առանց դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի, նախընտրական հարթակից մասնավոր սեփականության ճակատագիրը կանխորոշելը՝ պնդելով, թե «մինչև 2031 թվականը Գագիկ Ծառուկյանի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա», բացահայտում է, որ գործադիր իշխանությունն իրեն վերապահել է թե՛ քննիչի, թե՛ դատախազի և թե՛ դատավորի գործառույթներ:

Այս ամենը, ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ, փաստում է ոչ թե գործող իշխանության ուժի, այլ համակարգային վախի և սեփական քաղաքական վախճանի գիտակցման մասին։ Իրավական ընթացակարգերի զոհաբերումը հանուն նախընտրական տակտիկական առավելությունների լուրջ հարված է հասցնում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտներին։

Այնուամենայնիվ, հանրային բուռն արձագանքը և ընդդիմադիր շարժման ակտիվությունը ցույց են տալիս, որ նմանատիպ «իրավական շոուներն» այլևս չեն ծառայում իրենց նպատակին՝ անկարող լինելով կանխել հասարակական դժգոհության բնականոն աճը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է