ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։ Այս անգամ Արմավիրի մարզում՝ Էջմիածին և Արմավիր քաղաքներում։
«Թիմակիցների հետ քայլերթով այցելեցինք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ աղոթք և մոմավառություն կատարեցինք՝ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության ու բարեկեցության։
Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից։ Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի»,-գրել է Գագիկ Ծառուկյանը։













