«Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի ու Ալիևի պլանավորած՝ 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Այդ պատճառով մենք կառավարության հենց առաջին իսկ նիստում ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի վրա, այն կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, տները»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։













