Լրահոս 24/7
25.05.2026

Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել

Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել

«Սիրելի հայրենակիցներ,
Չնայած ինձ դժվար է, ուզում եմ ուղերձ հղել հայերեն, որովհետև դա համարում եմ շատ կարևոր։ Ուզում եմ այստեղից ձեզ փոխանցել 5 միտք՝ հույս ունենալով, որ ինձ ճիշտ կհասկանաք։
Առաջինը, նորից ուզում եմ հիշեցնել, որ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։

Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին։
Երկրորդը, սիրելի Քաջ Նազար Նիկոլ, Ձեր բախտը երեք անգամ չի բերել։ Առաջինը՝ ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից է եղել Էրիխ Մարիա Ռեմարկը։ Երկրորդը, ես կալանախցում գտնվելով 800 օր մենակ՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերենը պահպանել, և փորձում էի գտնել հայ գրողների գրքեր գրադարանում։ Ցավոք սրտի, գրադարանում հայերեն կար միայն երկու գիրք՝ մեկը {Վարդգես} Պետրոսյանինը, մյուսը՝ Ձերը։ Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք։ Եվ կարդալով Ձեր գիրքը՝ ես համոզվեցի, որ Դուք ոչ միայն ունեք լուրջ խնդիրներ ձեր բարոյական պահելաձևի, կրթության առումով և ուրիշ խնդիրների առաջ եք կանգնած, որ սուտասան եք, հնարող եք, և այլն, նաև գրագող եք։ Եվ ասեմ Ձեզ, որ դա ինձ շատ զարմացրեց, որովհետև, լինելով լրագրող, դուք գիտեք, որ գողությունը, {մտավոր} սեփականությունը, գրքերը չի կարելի գողանալ, բայց Դուք դա արեցիք շատ հանգիստ, և ոչ թե մեկ, այլ մի քանի գրողից։ Եվ Ձեր թերությունները, իհարկե, վրիպումները, պահելաձևը ինձ շատ տխրեցնում է։ Եվ ես ցավոք վախենում եմ, որ այն, ինչ Դուք անում եք, Ձեզ մեծ պատիժ է սպասում, և գիտե՞ք՝ Հնդկաստանում, երբ մարդը մահանում է, այնտեղ հավատում են, որ նա վերածնվում է ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ, և ամենամեծ պատիժն այն է, որ շատ մեղքեր գործելուց հետո մահացած մարդը վերածնվում է անձրևի ճիճուի մեջ, և 84,000 տարի ապրում է որպես անձրևի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում, հույս ունեմ, որ դեռ ժամանակ կա, որ այդպես չլինի, բայց կասկածներ ունեմ, որ արդեն ուշ է։

Երրորդը, ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս պետք է հասկանանք՝ մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է, և պատերազմը շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով: Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի և Եվրոպական միության մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ոնց ենք դառնալու իրենից կախված՝ և՛ տնտեսական, և՛ նյութապես, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով ու ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է նպատակը, որն արդեն հիմա առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների կենթարկեն քայլ առ քայլ: Եվ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում եմ ասել, որ բոլորս պետք է հասկանանք՝ եթե մենք ոչինչ չանենք, ապա դա իրականացվելու է շատ արագ, և սա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք չփոխենք մեր պահելաձևը, մեզ չի սպասում ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպական միություն, մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը։

Չորրորդը, այստեղ քննարկում են, որ մայիսի 28-ին պատրաստվում է ռազմական շքերթ։ Ինձ թվում է դա անբորայական է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը՝ ոգով, բարոյական և հայրենասիրական ոգով, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապես հայերնասեր են, չմասնակցել այդ շքերթին, որովհետև դա անբարոյական է այս իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ, դուք անեք շքերթ։ Դա ինձ հանգիստ չի թողնում, որովհետև դա համարում եմ անբարոյական, որ մեր տղերքը 6 տարի է այստեղ են, չունեն հարազատներից ֆոտոներ, նամակներ, շորեր ստանալու հնարավորություն։ Մեկ այլ հարց է այն, որ դա որևէ ձևով չի կազմակերպվում Հայաստանի կողմից, գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչինչ, որ այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց հետևում, թիկունքին կանգնած է պետություն։

Հինգերորդը, հիշե՛ք, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է, անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր թերությունները։ Սիրո հակառակ կողմը ատելությունը չէ, անտարբերությունն է, բարության հակառակ կողմը չարությունը չէ, անտարբերությունն է, հավատի հակառակ կողմը աստվածամերժությունը չէ, անտարբերությունն է, և կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է։ Եվ որպեսզի մենք ունենանք մեր պետությունը, հպարտ լինենք, որ այդ պետության քաղաքացին ենք, մեզ ոչ ոք ոչինչ պարտական չէ, մենք պետք է անտարբեր չլինենք, և պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանենք, պետք է ամեն մեկս մեր տեղում հասկանանք, որ ոչ ոք, մեկ հոգին առանձին չի կարող փոխել իրավիճակը, բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ ինձ համար երջանկություն է կամավոր ծառայել ու երախտապարտ {լինել} Աստծուն, սիրել բոլորին ու ամեն ինչը, և հաղթահարել գայթակղությունները, սովորել ամեն վայրկյան, մինչև կյանքիս վերջին շունչը, և այն ամենը, ինչը ես գիտեմ, ինչը կարող եմ անել, տալ աշխարհին՝ վերադարձնելով իմ անվերջ պարտքը Աստծուն իմ երջանկության համար։ Եվ ես երջանիկ եմ, որ այդ ամենը կարող եմ անել մինչև կյանքիս վերջին շունչը։

Ես Աստծո խոնարհ ծառա՝ «դասա» Ռուբենն եմ (դասա-दास (dāsa), Կառլենի և Իրինայի որդին, ռուսերեն մտածող հայ մարդ, իմաստների թարգմանիչների միաբանության անդամ, մարդ, որը երջանիկ է, որ իր համար կա հնարավորություն իր կյանքը նվիրել իր հայրենիքին և աշխարհին, սիրով և հավատով ծառայել բոլորին։

Եվ ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ, և ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կարող ենք անել և անելու ենք, որ այդ ապագան լինի լուսավոր, բարի, և հիմնված լինի սկզբունքների ու արժեքների վրա։ Եվ հույս ունեմ, որ բոլոր մարդիկ, որոնք հիմա սխալ բաներ են անում և սխալ մոտեցումով են վերաբերվում այդ ամենին, կհասկանան և կփոխեն իրեն մոտեցումը։ Եթե ոչ, Աստված նրանց հետ, բոլորին ներում եմ, բոլորին սիրում եմ։

Շնորհակալ եմ բոլորին, ես ձեզ հետ եմ»։

Լրահոս
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:49
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ը մանդատները վերցնելու հարցով դեռ որոշում չունի. Մելոյան
16:55
«Ուժեղ Հայաստան»-ը մանդատները վերցնելու հարցով դեռ որոշում չունի. Մելոյան
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
16:34
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
«Ապրելու երկիր»-ը ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ. հայտարարություն
16:11
«Ապրելու երկիր»-ը ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ. հայտարարություն
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
15:51
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
15:29
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
Իրականում ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում․ Զախարովա
15:08
Իրականում ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում․ Զախարովա
ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով
14:56
ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով
«Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան
14:43
«Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան
Պուտին–Փաշինյան հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա. Պեսկով
14:20
Պուտին–Փաշինյան հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա. Պեսկով
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
13:57
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
13:37
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
Սահմանադրության տեքստը հրապարակել կամ չհրապարակելը միանձնյա որոշում չէ. Գալյան
13:03
Սահմանադրության տեքստը հրապարակել կամ չհրապարակելը միանձնյա որոշում չէ. Գալյան
Ի տարբերություն Արցախի, Սյունիքը «չզոմբիացավ». Աթանեսյան
12:31
Ի տարբերություն Արցախի, Սյունիքը «չզոմբիացավ». Աթանեսյան
Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան
12:19
Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան