Լրահոս 24/7
25.05.2026

Մենք ասֆալտչիկ չենք ընտրում, մենք երկրի ղեկավար ենք ընտրում. Նարեկ Կարապետյան

Մենք ասֆալտչիկ չենք ընտրում, մենք երկրի ղեկավար ենք ընտրում. Նարեկ Կարապետյան

Մայիսի 28-ի նախաշեմին Ապարանում տեղի ունեցած քարոզարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Բաշ Ապարանի հերոսամարտը ներկայացրեց որպես ազգային դիմադրության և համախմբման խորհրդանիշ։ Նրա խոսքով՝ 1918 թվականին, երբ թուրքական զորքերը փորձում էին առաջանալ դեպի Երևան, սկզբում կասկածներ կային՝ արդյոք հայկական կողմը կկարողանա դիմադրել, սակայն ապարանցիները կարողացան կանգնեցնել հակառակորդին և փոխել իրավիճակի ընթացքը։

1918 թվականին, երբ թուրքական զորքը պետք է անցներ Ապարանով, նրանց դեմն առել են ապարանցիները։

«Զանգ են տվել Երևան, ասել են, ապարանցիները չեն թողնում։ Պատասխանել են, որ թուրքական զորքն է, ասել են, հա, ան էլ ապարանցիներն են։ Սա նշանակում է, որ երբեմն մենք գերագնահատում ենք վտանգները, հակառակ կողմին, ուռացնում ենք նրան, բայց երբ կանգնում ես դեմ-հանդիպման, պատասխան ես տալիս, տեսնում ես այնպես չէ, ինչպես իրեն ներկայացնում են»։

Կարապետյանն ասաց, մեկ տարի առաջ Փաշինյանն արխային էր, վիրավորում էր աջ ու ձախ, եկեղեցու դեմ արշավ էր սկսկել, քանի որ մտածում էր, չկա մի ուժ, որ կարող է իրեն հաղթել։

«Իրեն թվում էր, որ ամեն ինչ իր կառավարման տակ է, բայց ինչպես Բաշ ապարանի դեպքում էր, եկավ կանգնեց մի տեղ, էլ չկարողացավ առաջ գնալ, ասում էր՝ Կաթողիկոս կփոխեմ, չկարողացավ, ասում էր, չեն կարողանալու շարժվել, ինքը չի կարողանում առանց թիկնապահների շարժվել»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ իշխանությունը ստեղծող, աշխատող, գործարար մարդու համար բարդություններ են ստեղծել։

«Հա մի քանի տեղ ասֆալտ արել է, բայց ասֆալտչիկի ընտրություններ չեն, երկրի առաջնորդ ենք ընտրում։ Մեզ պետք է առաջնորդ, որ իր հետևից հարաբերություններ չփչացնի։ Մարդիկ իրենց ապրանքը տանում են դուրս, բայց սահմանին կանգնեցնում են։ Երկրի ղեկավար է պետք, որ իր հետևից խնդիր չբերի, այլ լուծում բերի»,-ասաց Կարապետյանը։

Քննադատելով գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը՝ նշելով, որ մարզերում աշխատատեղերի պակասը շարունակում է մնալ հիմնական խնդիրներից մեկը։

«Ապարանում մարդիկ հիմնականում սեզոնային աշխատանքով են զբաղվում։ Եթե այս ճանապարհները, խանութներն ու մի քանի գործարանները չլինեին, այստեղ գրեթե աշխատանք չէր լինի», — նշեց Ն. Կարապետյանը։

Նրա խոսքով՝ պետությունը բավարար աջակցություն չի ցուցաբերում գործարարներին։

«Գործարարը մեղվի նման է, որն իր աշխատանքով մեղր է բերում երկրի համար, բայց բոլորի վրա ճնշումներ են գործադրում»,-հայտարարեց Կարապետյանը։

Ելույթի ավարտին նա կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։

«Եթե բոլորս գնանք ընտրության ու ասենք, որ այս ճանապարհը սխալ է, ամեն ինչ փոխվելու է», -ընդգծեց Կարապետյանը։

Լրահոս
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
17:00
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
16:37
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
16:10
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
15:56
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
15:51
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
15:15
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
15:02
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
14:45
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
14:38
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
14:35
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
14:25
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
14:15
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
14:03
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
13:43
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան
13:22
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան