Լրահոս 24/7
25.05.2026

ՌԴ-ն ոչ միայն անվտանգային առումով հավասարակշռող ուժ է, նաև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերն է. Քոչարյան

ՌԴ-ն ոչ միայն անվտանգային առումով հավասարակշռող ուժ է, նաև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերն է. Քոչարյան

«Այս տարածաշրջանում մի քանի հարյուր տարի մրցել են իրար հետ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է հակակշռել Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում»,- քարոզարշավի շրջանակում Վայոց Ձորի Վայք քաղաքում բնակչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Այնուհետև նա հարցադրում է անում՝ ի՞նչ պետք է անի Հայաստանի արտաքին քաղաքականությունը. «Բալանասվորել այդ ուժերի ներկայությունն այստեղ, զսպել Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանի վրա, իսկ դա այլ կերպ, քանի ՌԴ հետ, ուղղակի չես կարող անել»։

«Ի՞նչ է անում այս իշխանությունը, ամեն ինչ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար։ Բայց Ռուսաստանը ոչ միայն անվտանգային առումով հավասարակշռող ուժ է, նաև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերն է։

Հայաստանի բնակչության 80 տոկոսի բարեկեցությունը զգալիորեն կախված է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից։ Սա փաստ է, չես կարող այս փաստից փախնել։ Իսկ ինչ է անում այս իշխանությունը՝ հետևողականորեն վատթարացնում է իր հարաբերություները ՌԴ հետ»,- ասաց Ռ. Քոչարյանը։

Նա նշեց, որ չի հիշում անկախությունը ձեռք բերելուց հետո մի օր, որ Ռուսաստանի պաշտոնյաները նման կոշտ հայտարարություններ անեին Հայաստանի նկատմամբ։

«Ռուսաստանից սկզբից դիվանագիտական լեզվով, հիմա ոչ դիվանագիտական լեզվով ասում են՝ խելքներդ հավաքեք, դուք պրոբլեմներ եք ունենալու, մի արեք։

Ես երկու-երեք ամիս է ասում եմ՝ մի արեք, փորձանք եք բերում մեր ժողովրդի գլխին, գինը դուք չեք տալու, ժողովուրդն է տալու»,- ասաց Ռ.Քոչարյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է